Էդգար Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդգար Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Վայք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կուսակցություն | Անկուսակցական |
Պարգևներ և մրցանակներ |
Էդգար Ֆերդինանդի Ղազարյան (հոկտեմբերի 20, 1975, Վայք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, գիտնական, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993-1998 թթ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ,
- 1998-2001 թթ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ասպիրանտուրա,
- 2006-2007 թթ. Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց,
- 2009-2010 թթ․ Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոց։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998-1999 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի առաջատար մասնագետ։
- 1999-2000 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ։
- 2000—2001 թթ. Եվրամիության Tacis-ի «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագիր, կառուցվածքային;բարեփոխումների փորձագետ։
- 2001-2002 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ։
- 2002-2003 թթ. «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ Մարքեթինգի գծով տնօրեն։
- 2003-2007 թթ. «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ նախագահի խորհրդական։
- 2008-2011 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն։
- 2011-2012 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան։
- 2012 թ. հունիսի 22-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ[1]։
- 2014 թ. հոկտեմբերի 23-ին Կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
- 2014 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[3]։
- 2018 թ․ նոյեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով հետ կանչվել Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
- 2019 թ․ հունվարի 14-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։
Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Էդգար Ղազարյանի շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի բարձրագույն դիվանագիտական աստիճան։ Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ։ Հայ-լեհական բարեկամության ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահն է, Հայ-լեհական գործարար պալատի նախագահն է, Համայնքների ֆինանսիստների միավորում, Աշխատանք և Հայրենիք, Հայ պետական ծառայողների միություն, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա հասարակական կազմակերպությունների անդամ է։ Տեղական ինքնակառավարման թեմաներով տասնյակ ուսումնական ձեռնարկների, գրքերի, հոդվածների և այլ գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2014)[4]։
- Պարգևատրվել է ՀՀ Նախագահի Շնորհակալագրով Հայաստանի Հանրապետության համայնքների կայացման և զարգացման գործում ներդրած ավանդի համար։
- ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալ, 2017
- ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Հ․Բաղրամյան» մեդալ
- Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, 2014
- Լեհաստանի Անկախության թանգարանի «Վաստակի Խաչ» պատվո շքանշանով, 2017
- Լյուբլինի հիմնադրման 700-ամյակի Մեդալով, 2017
- Լեհաստանի Շվիենտոկշիսկե վոևոդության 20-ամյակի հոբելյանական մեդալ, 2018
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Է. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Է. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Է. Ֆ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախորդող Աշոտ Գալոյան |
Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյան 23 հոկտեմբերի 2014 - |
Հաջորդող Սամվել Մկրտչյան |
Նախորդող Սերգեյ Բագրատյան |
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան 22 հունիսի 2012 - 23 հոկտեմբերի 2014 |
Հաջորդող Հարություն Սարգսյան |
|
|
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վայք քաղաքում ծնվածներ
- ՀՊՏՀ շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Վայոց ձորի մարզպետներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- ՀՀԿ անդամներ
- Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի շրջանավարտներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ գիտնականներ