Jump to content

Զիլուպեի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիլուպեի շրջան
Zilupes novads

Զինանշան

Զիլուպեի շրջանի զինանշանը
ԵրկիրԼատվիա Լատվիա
ԿարգավիճակԼատվիայի նախկին մունիցիպալիտետ
Մտնում էԼատվիա
ՎարչկենտրոնԶիլուպե
ՔաղաքապետԱլեգ Ագաֆոն
Բնակչություն2549 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք308,84 կմ² (հունվարի 1, 2021)[2] և 302,84 կմ² (հունվարի 1, 2021)[2]
Հիմնադրված է2002 թ.
ISO 3166-2 կոդLV-110
zilupe.lv

Զիլուպեի շրջան (լատիշ․՝ Zilupes novads), վարչատարածքային միավոր Լատվիայի արևելքում, գտնվում է պատմական Լատգալիայի մարզում։ Երկրամասը բաղկացած է երեք շրջաններից և Զիլուպե քաղաքից, որը համարվում է շրջանի կենտրոնը։ 2010 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչությունը կազմել է 3714 մարդ[3]։ Տարածքի մակերեսը կազմում է 308.9 կմ²[4]։

Շրջանը կազմավորվել է 2002 թվականին Զիլուպե քաղաքի և Զալեսայի շրջանի տարածքում, որոնք գտնվում էին Լուդզենկայի կազմի մեջ։ 2009 թվականի հուլիսի 1-ին Լատվիայի վարչատարածքային բարեփոխումների ավարտից հետո շրջանը դարձել է առանձին վարչական միավոր։ Շրջանին են միացվել նաև Լաուդերայի և Պասիենեսի շրջանները։

Աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիլուպեի շրջանը գտնվում է Լատվիայի պատմամշակութային տարածաշրջանի արևելքում։ Արևելքում սահմանակից է Ռուսաստանի Պսկովի մարզին, հարավում՝ Բելառուսի Վիտեբայի մարզին, արևմուտքում՝ Դագդայի մարզին, իսկ հյուսիսում՝ Լուդզենկայի մարզին։

Շրջանի միջով հոսում է Զիլուպե (Կապույտ) գետը, որից շրջանը ստացել է իր անվանումը։

Երկրամասի տարածքով անցնում է ավտոմոբիլային պետական նշանակություն ունեցող A12 ճանապարհը, որը գտնվում է եվրոպական երկաթուղու E22 և M9 դաշնային ճանապարհը։ Շրջանի միջով է անցնում նաև Մոսկվա - Ռիգա երկաթուղին։ Ռուսաստանի սահմանի մոտ է տեղակայված Տերեխովա անցակետը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կենտրոնական վիճակագրական վարչության տվյալներով բնակչությունը կազմել է 3080 մարդ[5], ըստ վարչության տվյալների, քաղաքացիության և միգրացիայի բնակչությունը կազմել է 3344 մարդ[6]։ Վերջինս՝ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչությունը կազմել է 3714 մարդ։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի Լատվիայի մարդահամարի տվյալներով բնակչության ազգային կազմը բաշխվել է հետևյալ կերպ[7][8][9]՝

Ազգություն 2011 թվականի տվյալներ %
Ռուսներ 1841 54,91 %
Լատիշներ 847 25,26 %
այդ թվում լատգալցիներ[9][10] 338 10,08 %
Բելառուսներ 464 13,84 %
Լեհեր 82 2,45 %
Ուկրաինացիներ 53 1,58 %
Լիտվացիներ 12 0,36 %
Այլ ազգի ներկայացուցիչներ 19 0,57 %
Նշված չէ 22 0,66 %
Բոլորը 3353 100,00 %

Տարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Լատվիայի կենտրոնական վիճակագրական վարչություն
  2. 2,0 2,1 2,2 2,3 Լատվիայի կենտրոնական վիճակագրական վարչություն
  3. «Численность населения в самоуправлениях на 01.01.2010» (PDF) (լատվիերեն). Управление по делам гражданства и миграции. 2010 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  4. «Административное деление Латвии» (լատվիերեն). Министерство по делам регионального развития и самоуправлений. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  5. Численность постоянного населения по полу: города республиканского значения, края, города и волости в начале и в середине года(չաշխատող հղում) // Iedzīvotāji — Datubāze (Население. База данных) Արխիվացված 2015-11-17 Wayback Machine Centrālā statistikas pārvalde (Центральное статистическое бюро Латвии)(լատիշերեն)
  6. {{Cite web |title=Численность населения в самоуправлениях на 01.01.2015 |url=http://www.pmlp.gov.lv/lv/assets/documentловек<ref name="pmlps/statistika/01.01.2015/ISPV_Pasvaldibas_iedzivotaju_skaits.pdf |accessdate=2015 թ․ նոյեմբերի 23 |publisher=Управление по делам гражданства и миграции |lang=lv}}{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}
  7. «Постоянное население по статистическим регионам, городам республиканского подчинения и краям по национальности на 1 марта 2011 года» (լատվիերեն). Центральное статистическое управление. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Англоязычная версия Արխիվացված 2015-11-24 Wayback MachineԿաղապար:Проверено
  8. T 2.1 Постоянное население статистических регионов, городов и краёв Латвии по национальности по состоянию на 1 марта 2011 года (TSG11-061) Արխիվացված 2017-09-11 Wayback Machine (Gatavas 2011.gada tautas skaitīšanas rezultātu tabulas) // Перепись населения Латвии 2011 года — База данных Արխիվացված 2017-08-20 Wayback Machine (2011.gada tautas skaitīšana — Datubāze)
  9. 9,0 9,1 T 2.3 Постоянное население статистических регионов, городов и краёв Латвии по повседневному использованию латгальского языка по состоянию на 1 марта 2011 года (TSG11-08) Արխիվացված 2017-09-11 Wayback Machine (Gatavas 2011.gada tautas skaitīšanas rezultātu tabulas) // Перепись населения Латвии 2011 года — База данных Արխիվացված 2017-08-20 Wayback Machine (2011.gada tautas skaitīšana — Datubāze)
  10. по числу постоянно использующих в повседневной жизни латгальский язык (перепись 2011 года)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիլուպեի շրջան» հոդվածին։