Jump to content

Զերվանդանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Զերվանդանց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակՎանի գավառակ
Այլ անվանումներԶերվանդանս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Զերվանդանց (Աշխարհ)##
Զերվանդանց (Աշխարհ)

Զերվանդանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում[1]։ Գտնվել է Վան քաղաքից 4 կմ արևելք՝ սարավանդի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը մասնակցել է Վանի ինքնապաշտպանական կռիվներին։ Գյուղն ավերվել, իսկ բնակչության մի մասը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները նահանջող ռուսական զորքի և հայ կամավորական ջոկատների ուղեկցությամբ գաղթել են Արևելյան Հայաստան։ Հետագայում այստեղ բնակություն են հաստատել թուրքերը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, արհեստներն ու այգեգործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զերվանդանցն ուներ հայկական եկեղեցի[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանի նահանգի Վանի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 299

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]