Զենոբիա Իբերիացի (վրաց.՝ ზენობია, 1-ին դար, Մցխեթ, Վրաստան - 1-ին դար, Վերին Ղամարլու, Հայաստան), Հայաստանի թագուհի մ.թ. 51-53 և մ.թ. 54-55 թթ. իր ամուսին և Հայաստանում դրածո թագավոր Հռադամիզդի գահակալության շրջանում։ Զենոբիան Իբերիայի թագավորության Փարնավազների դինաստիայի արքայադուստրն էր։
Զենոբիան Միհրդատ իբերիացու դուստրն էր, իսկ նրա մայրը՝ Փարսման I թագավորի աղջիկը, վերջինս էլ Միհրդատ Իբերիացու եղբայրն էր։ Միաժամանակ նա թագավոր Հռադամիզդի կինն էր, որն էլ Փարսման I-ի որդին էր[1]։