Զբոսաշրջությունը Հյուսիսային Մակեդոնիայում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fd/Jovan_Kaneo.jpg/308px-Jovan_Kaneo.jpg)
Զբոսաշրջությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում (մակեդոներեն՝ Туризам во Македонија), Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տնտեսության առանցքային ճյուղերից մեկը։ Մակեդոնիա պետությունը գտնվում է Բալկանյան թերակղզու վրա՝ Հունաստանից հյուսիս։ Ծովափից զուրկ պետություն է։ Ըստ զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Հյուսիսային Մակեդոնիան զբոսաշրջության ցուցանիշներով ցարգացող երկիր է։
Ամեն տարի Հյուսիսային Մակեդոնիա է այցելում շուրջ 700 հազար զբոսաշրջիկ, որոնց ներդրումները ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվառկված չեն։ Պետության որոշ շրջաններ ունեն հարուստ բնական և մշակութային ժառանգություն։ Չնայած այդ ամենի՝ այստեղ կա ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ընդամենը մեկ օբյեկտ՝ Օխրիդ հնագույն քաղաքը, որը հայտնի է նաև «Բալկանյան Երուսաղեմ» և «Մակեդոնյան Երուսաղեմ» անվանումներով։ Հյուսիսային Մակեդոնիայի կարևոր զբոսաշրջային կենտրոններից են մայրաքաղաք Սկոպյեն, Օխրիդ առողջավայրը և խոշորագույն քաղաքներից Բիտոլոն։
Հյուսիսային Մակեդոնիայի գլխավոր զբոսաշրջային կենտրոնը շարունակում է մնալ մայրաքաղաք Սկոպյեն։ Սկպոյեն հնագույն քաղաք է, որը հիշատակվել է դեռևս մ․թ․ա․ 3-րդ դարում հիշատակել է Կլավդիոս Պտղոմեոսի կողմից՝ «Սկուպի» անտիկ անվան տակ։ 15-րդ դարում կառուցված Վարդար գետի վրայով անցնող քարե կամուրջը համարվում է Սկոպյե քաղաքի խորհրդանիշը։ Քաղաքը հայտնի է նաև եկեղեցիների առատությամբ, որոնց մարգարիտը համարվում է Սուրբ Կլիմենտ Օրիդսկի մայր տաճար։ Վերջինիս օծման արարողությունը տեղի է ունեցել 1990 թվականին։
Որպես զբոսաշրջային պետություն և հանգստավայր՝ Հյուսիսային Մակեդոնիան առավել գրավիչ է Թուրքիայի, Սերբիայի, Հունաստանի, Նիդերլանդների, Բուլղարիայի, Ալբանիայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լեհաստանի, Խորվաթիայի և մասամբ ճանաչված Կոսովոյի բնակիչների համար։
Բացի մայրաքաղաքի օդային դարպասից, մեկ այլ օդանավակայան է գործում Օխրիդ քաղաքում։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2015 թվականի տվյալների՝ Մակեդոնիայի Հանրապետություն այցելած քաղաքացիների մեծամասնությունը ժամանել են հետևյալ տաս պետություններից[1]։
N | Երկիր | Զբոսաշրջիկների քանակ |
---|---|---|
1 | ![]() |
90,857 |
2 | ![]() |
43,613 |
3 | ![]() |
38,829 |
4 | ![]() |
32,217 |
5 | ![]() |
29,314 |
6 | ![]() |
18,493 |
7 | ![]() |
17,939 |
8 | ![]() |
17,054 |
9 | ![]() |
15,135 |
10 | ![]() |
13,950 |
Ընդհանուր | 485,530 |