Զարևանդ (հասարակական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարևանդ (այլ կիրառումներ)
Զարևանդ
Դիմանկար
Ծնվել է1890
ԾննդավայրԱնտիոք
Մահացել է1973
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունհրապարակախոս և հասարակական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

Զարևանդ (իսկական անունը՝ Զավեն Նալբանդյան, 1890, Անտիոք - 1973, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), հայ հասարակական գործիչ, գիտնական, ՀՅԴ անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1890 թվականին Անտիոքում։ 1913 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սովորել է Հարվարդ և Կոլումբիա համալսարաններում։ Լինելով հայտնի գիտնական և գյուտարար, աշխատել է ամերիկյան բանակի համար։

Հայտնի է հայ-թուրքական հարաբերությունների, համաթյուրքականության մասին իր կատարած հետազոտություններով։ Կնոջ՝ Վարդենի Քալանթար-Նալբանդյանի հետ, նա հրատարակել է «Միացյալ Անկախ Թուրանիա կամ ի՞նչ կը ծրագրեն թուրքերը» հատորը (1926)[2]։ Անգլերեն է թարգմանել «Սասունցի Դավիթ» էպոսը[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թուրքիան եւ պանթուրքիզմը» (1930),
  • «Միացեալ, Անկախ Թուրանիա», 1926 (1930 - ռուսերէն, 1971 - անգլերէն),
  • «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ», 1926[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան), 2005 ։ հ. 1, Զարևանդ,(Նալբանդյան Զավեն).
  2. «Մուսալեռցի - Այնճարցի Գրագէտներ». mousaleranjar.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. Էպոս ունենք անգլերեն
  4. «Կրնա՞նք հաշտվիլ թուրքին հետ». Husisapail Online / Հյուսիսափայլ / Юсисапайл Онлайн (ռուսերեն). 2010 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. Զարևանդ (2010). Կրնա՞նք հաշտվիլ թուրքին հետ (PDF). Երևան: Հայրենիք ակումբ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]