Jump to content

Զարմինե Զեյթունցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զեյթունցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարմինե Զեյթունցյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1990)
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ծննդյան օր հունվարի 22, 1968(1968-01-22) (56 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հայր Պերճ Զեյթունցյան

Զարմինե Պերճի Զեյթունցյան (հունվարի 22, 1968(1968-01-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ։ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ (2016-2018)[1]։

Հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարմինե Զեյթունցյանը ծնվել է 1968 թվականին Երևանում Պերճ Զեյթունցյանի ընտանիքում։ 1990 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արաբերեն լեզու և գրականություն բաժինը, Մոսկվայի Ֆինանսների ակադեմիայում 1992-1993 թվականներին ուսանել է բանկային գործ և ֆինանսներ, 2001-2004 թվականներին Կալիֆորնիայի համալսարանում՝ բիզնես կառավարում[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2011 թվականներին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում եղել է ֆոնդահայթայթման համակարգող, 2011 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին նույն հիմնադրամի Տաթևի վերածնունդ ծրագրի ղեկավար, 2013-2014 թվականներին՝ ՌՎՎԶ հիմնադրամի հանրային կապերի և զարգացման տնօրեն, 2013-2014 թվականներին Դիլիջանի միջազգային դպրոցի զարգացման տնօրեն (ՌՎՎԶ հիմնադրամ), 2014-2016 թվականներին Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային կապերի բաժնի տնօրեն։ 2016-2018 թվականներին եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զարմինե Զեյթունցյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  2. «Zarmine (Zara) Zeitountsian». RepatArmenia (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]