Jump to content

Զարեհ Թահմազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարեհ Թահմազ
Ծնվել է1881
ԾննդավայրՆիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա
Մահացել է1952
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1905)
Մասնագիտությունբժիշկ

Զարեհ Թահմազ (1881, Նիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա - 1952, Ստամբուլ, Թուրքիա), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1881 թվականին Նիկոմիդիայում (Իզմիթ)։ Նախակրթությունը ստացել է Պարտիզակի Ներսեսյան-Շուշանյան տիպար կրթարանում։ Ավարտել է Կ. Պոլսի Պեպեքի Ռոպերթ քոլեջը։ 1905 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Հետագայում Անգլիայում և Ֆրանսիայում կատարելագործվել է մասնագիտության մեջ։

1914-18 թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի 5 տարիների ընթացքում, բժիշկ-հարյուրապետի տիտղոսով ծառայել է օսմանյան բանակում։ 1915 թ. ապրիլին արգելափակվել է Կ. Պոլսի կենտրոնական՝ Այաշի բանտում, որտեղից աքսորվել է Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա՝ բուժաշխատողների շարքում։ Վերապրել է և շարունակել Կ. Պոլսում աշխատել ընդհանուր, ներքին հիվանդությունների, կանանց հիվանդությունների բժիշկ, մանկաբարձ և այլն։ Ունեցել է իր դարմանատունները Ադաբազարում (8 տարի), ապա Գատըգյուղում։

Մահացել է 1952 թվականին Կ. Պոլսում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 19231975, Իսթանպուլ, 1975։
  • Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  • Ավագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։