Jump to content

Երևանի կամուրջների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սույն ցանկում ներկայացված են Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող ջրային կամուրջների ցանկը։

Պատկեր Անվանում Կառուցման թվական Նկարագրություն
Կարմիր կամուրջ 1679 թվական Երևանի հնագույն կամուրջն է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այժմ կիսաավեր է, պահպանվել է մի մասը[1][2][3]։
Հաղթանակի կամուրջ 1945 թվական Երևանի ռազմավարական կամուրջներից մեկն է, որը իրար է միացնում մայրաքաղաքի առանցքայի ավտոճանապարհները։ Գտնվում է Հրազդան գետի վրա[3][4]։
Ջրանցույց 1950 թվական Գտնվում է Հրազդան գետի վրա։ Նախատեսված է մի ափից մյուսը ջուր տեղափոխելու համար։ Ծառայում է նաև որպես հետիոտնային անցում[3][5]։
Հրազդանի Մեծ կամուրջ 1956 թվական Երևանի ռազմավարական կամուրջներից մեկն է, որը իրար է միացնում մայրաքաղաքի Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները։ Գտնվում է Հրազդան գետի վրա[3][6]։
Դավթաշենի կամուրջ 2000 թվական Երևանի ռազմավարական կամուրջներից մեկն է, որը իրար է միացնում մայրաքաղաքի Արաբկիր Դավթաշեն վարչական շրջանները։ Գտնվում է Հրազդան գետի վրա[3][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]