Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երվանդ Գասպարյան (այլ կիրառումներ)
Երվանդ Արամի Գասպարյան (հունվարի 30 , 1953 (1953-01-30 ) [1] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ - հունիսի 22 , 2001 (2001-06-22 ) [1] ), հայ պատմաբան ։ Պատմական գիտությունների դոկտոր (2001 ):
Երվանդ Գասպարյանը ծնվել է 1953 թվականին Երևանում ։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը ։ 1986 -1991 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում , 1993 -1996 թվականներին՝ եղել է Ազգային հարցերի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն։ 1994 -1996 թվականներին դասավանդել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 1996 -2001 թվականներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում[2] ։
Աշխատությունները վերաբերում են Հայոց Ցեղասպանության հանդեպ Ֆրանսիայի քաղաքականությանը, ազգային-ազատագրական շարժման գործիչներին, հայոց պետականության հիմնահարցերին[3] ։
Ֆրանսիան և մեծ եղեռնը։ Գասպարյան Երվանդ Արամի, Հակոբյան Հակոբ Վահանի, Երևան, Հայինֆո, 1997։
Հայասիրական շարժումը Ֆրանսիայում Առաջին աշխարհամարտի տարիներին, Երևան, 1999։
Ֆրանսիան և Մեծ Եղեռնը (1915-1918), Երևան, 2000։
Մեծ Եղեռնը և Ֆրանսիան, Երևան, 2001։
Անատոլ Ֆրանսը և հայ ժողովուրդը, Երևան, 2003։