Jump to content

Երկու տարի անդունդի եզրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու տարի անդունդի եզրին
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորՏիմոֆեյ Լևչուկ
Սցենարի հեղինակViktor Drozdov? և Լեոնիդ Տրաուբերգ
ԴերակատարներԱնատոլի Բարչուկ, Նինա Վեսելովսկայա, Silviya Serheychykova?, Եկատերինա Կրուպեննիկովա, Նիկոլայ Կրյուկով, Նիկոլայ Բարմին, Վիկտոր Չեկմարյով, Նիկոլայ Գրիցենկո, Լյուդմիլա Խիտյաևա, Իրինա Բունինա, Mikhail Sidorkin?, Գուրգեն Թոնունց, Հարի Լիեպինշ և Լյուդմիլա Սոսյուրա
ՕպերատորՎլադիմիր Վոյտենկո
ԵրաժշտությունԳերման Ժուկովսկի
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն94 րոպե

«Երկու տարի անդունդի եզրին» (ռուս.՝ «Два года над пропастью»), ռեժիսոր Տիմոֆեյ Լևչուկի խորհրդային ռազմական ֆիլմը, որը նկարահանվել է 1966 թվականին Վիկտոր Դրոզդովի և Ալեքսանդր Եվսեևի համանուն վիպակի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևի ազատագրման ժամանակ գեստապոյում հայտնաբերված փաստաթղթերի թվում գտնվել է Իվան Կուդրյայի գրառումներով նոթատետր։ Քաղաքը հանձնելուց առաջ նրան (Կոնդրատյուկ ազգանունով) թողել են պատասխանատու առաջադրանքներ կատարելու համար։ Զրկվելով ռադիոկապից և այլ լրտեսական գույքից, որն մնացել էր պայթեցված տանը, նա ստիպված է եղել կենտրոնի հետ կապ հաստատելու ուղիներ փնտրել։ Եվ միևնույն ժամանակ նա փնտրել և գտնել է համախոհներ՝ նախկին պետլյուրովականի, որը հիասթափված էր «նոր կարգից» և գաղափարական կոմունիստի՝ Կիևի օպերայի պրիմադոննա Ռաիսա Օկիպնայային։

Մի շարք հաջող դիվերսիաներից հետո Կուդրյա-Կոնդրատյուկը մենամարտում է գերմանական հետախուզության ղեկավար, գնդապետ Միլլերի հետ։ Օկիպնայային հաջողվում է տեղեկատվություն ստանալ գերմանական նոր հարձակման ուղղության և կառուցվող գաղտնի օբյեկտի՝ Վիննիցայի մոտակայքում գտնվող Հիտլերի շտաբի մասին։ Այս կարևոր տեղեկությունները Մոսկվային է փոխանցել կապավոր Մարիյկա Գրուզդովան։ Սակայն դավաճանության արդյունքում խմբի հիմնական մասը հայտնվել է գեստապոյում և զոհվել։

Ֆիլմը և վիպակը հիմնված են իրական դեպքերի վրա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Բարչուկ – Իվան Կուդրյա
  • Նինա Վեսելովսկայա – Ռաիսա Օկիպնայա, Կիևի օպերային թատրոնի պրիմա
  • Սիլվիա Սերգեյչիկովա – Մարիա Գրուզդովա
  • Եկատերինա Կրուպեննիկովա – Եվգենիա Բրեմեր, Ռաիսա Օկիպնայայի ընկերուհին
  • Յուրի Սատար – Ժորժ Դուդկին
  • Նիկոլայ Կրյուկով – Սիմոնով / Սոբոլև
  • Նիկոլայ Բարմին – գեներալ Սավչենկո
  • Վիկտոր Չեկմարյով – Տարաս Սեմյոնովիչ
  • Նիկոլայ ԳրիցենկոՄիլլեր
  • Լյուդմիլա Խիտյաևա – Աննա Պիման
  • Իրինա ԲունինաՆանետա (Նատալյա Գրունվալդ), ՍԴ-ի հատուկ գաղտնի գործակալ
  • Միխայիլ Սիդորկին – Լանտուխ
  • Գուրգեն Թոնունցհունգարացի գնդապետ
  • Խարի Լիեպինշ – գեստապոյի պետ
  • Վլադիմիր Ռուդին – Սրամոտկո
  • Սվետլանա Կոնդրատովա – Վալյա
  • Լյուդմիլա Սոսյուրա – Սերաֆիմա Բլաշչուկ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Վիկտոր Դրոզդով, Ալեքսանդր Եվսեև, Լեոնիդ Տրաուբերգ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Տիմոֆեյ Լևչուկ
  • Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Վոյտենկո
  • Նկարիչներ՝ Վուլֆ (Վլադիմիր) Ագրանով
  • Կոմպոզիտոր՝ Գերման Ժուկովսկի

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Կիևում և Կալինինգրադում[1].

Մի շարք տեսարաններում կիրառվել են համակցված նկարահանումներ և երկու քաղաքների համայնապատկերները տեղադրվել են մեկ կադրում։

Կալինինգրադում «Երկու տարի անդունդի եզրին» ֆիլմի նկարահանման հիմնական վայրերն են եղել.

  • Թագավորական ամրոցի ավերակներ և Ունֆրիդա կողաշենքը (Կալինինգրադի կենտրոնական հրապարակ)
  • Քյոնիգսբերգի հացահատիկի պահեստի ավերակները, Աջ առափնյա, 21
  • Պրոլետարսկայա փողոցը և Արևելյան Պրուսիայի Կառավարության տան ավերակների մնացորդները,
  • Կալինինգրադի զինվորական կոմիսարիատի շենքը Տյուլենինի փողոցում,
  • Կալինինգրադի մարզային դրամատիկական թատրոնի շենքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Два года над пропастью". По местам съёмок фильма в Калининграде. 1966 год». Яндекс Дзен | Блогерская платформа (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Два года над пропастью // Фильмы Киевской ордена Ленина киностудии им. А. П. Довженко. 1928—1978 / О. Ф. Олейник, Н. А. Филькевич. — К.: Госкино УССР, 1979. — 114 c. — С. 56—57.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]