Jump to content

Երեք արքաների տոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երեք արքաների տոն (երեք թագավորների տոն), պաշտոնական տոն Բադեն-Վյուրթեմբերգի, Բավարիայի, Սաքսոնիա-Անհալթայի դաշնային նահանգներում, ինչպես նաև Իսպանիայում, Լեհաստանում[1] և Խորվաթիայում։ Էստոնիայում տոնը եզրափակում է սուրբծննդյան տոնակատարությունները[2]։ Կաթոլիկ եկեղեցու ամենակարևոր տոներից է, նշվում է հունվարի 6-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե ձևուկներ երեք արքաների։ XVII դար

Աստվածահայտնության տոն կամ «երեք մոգերի» (երեք թագավորներ, երեք մարգարեներ, երեք իմաստուններ) տոնը առաջացել է Արևելքում քրիստոնեության ի հայտ գալու առաջին դարերում։ Արևմուտքում սկսեց նշվել IV դարի սկզբին (սկզբում Գալլիյում) որպես երեք կարևոր իրադարձությունների միացում. երեք մարգարեների՝ նվերներով մանուկ Հիսուսի մոտ գալը, Հորդանանի ջրերում Հիսուս Քրիստոսի մկրտությունը և Աստվածահայտնությունը (մկրտության ժամանակ Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջավ Հիսուսի վրա)։ Այդ երեք թեմաները ներառվեցին VII դարի Հռոմի պատարագի մեջ։ Այս օրը կաթոլիկ եկեղեցիներում Գոհաբանական պատարագներ են մատուցվում՝ ի հիշատակ երեք թագավորների՝ Հիսուս Քրիստոսի երկրպագության։ Գերմանիայի Կաթոլիկ շրջաններում տոնի առթիվ երթեր են անցկացվում, ուղեկցվում է այսպես կոչված «աստղի հետ երգելով», որին մասնակցում են երեք թագավորների հանդերձանքը հագած երեխաներ, որոնցից մեկը կրում է մեծ, ներսից լուսավորված աստղ։ Երեխաները տնից տուն են գնում, երգում, նվերներ ու բարեգործական նպատակով նվիրատվություններ ստանում։

Տոնի մյուս սովորույթներն են «C + M + B» նշանի գրառումը, Սուրբծննդյան տիկնիկարկղում երեք թագավորների ձևուկների տեղադրումը, չար ոգիների քաշումը տնից, զուգվածների աղմկոտ երթեր։ Այս տոնի ժամանակ Բրեմենում Վեզեր գետի վրա անցկացվում է այսպես կոչված «Սառցե խաղադրույք»։

Ամենալայն միջոցառումները, կապված երեք թագավորների տոնի հետ, անցկացվում է Քյոլնի տաճարում, որտեղ նրանց մասունքները պահվում են հատուկ տապանակում, որը բերվել է 1164 թվականին Միլանից՝ Ֆրիդրիխ Բարբարոսայի հրամանով։ Բերվել է 1164 թվականին Միլանից՝ Ֆրիդրիխ I Շիկամորուս հրամանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pierwszy długi weekend w 2022 roku w zasięgu ręki. Czy 7 stycznia jest dniem wolnym od pracy?». wydarzenia.interia.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  2. инфосистемы, Департамент государственной. «Государственные праздники, знаменательные даты и школьные каникулы | Eesti.ee». www.eesti.ee (էստոներեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Томан Инга. Праздник трех королей // Томан Инга. Праздничные встречи: христианские праздники в немецких традициях, литературе и искусстве. — М.: МСНК-Пресс, 2006. — С. 47-51 [1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]