Jump to content

Եղունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեռքի եղունգներ
Ոտքերի եղունգներ
Օրանգուտանի ձեռքի եղունգներ

Եղունգներ, եղջերային թիթեղներ (ճանկերին հոմոլոգ)[1], որոնք գտնվում են պրիմատների մեծամասնության վերին և ստորին վերջույթների մատների ծայրերի արտաքին մակերեսին։ Եղունգները համարվում են էպիդերմիսի ածանցյալներ։ Օնիխոլոգիան հատուկ գիտություն է, որը զբաղվում է եղուգների վիճակի դիագնոստիկայով[2]։

Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղունգների ֆունկցիան մատների ֆալանգների պաշտպանությունն է, որպեսզի չվնասվեն փափուկ հյուսվածքների նյարդային վերջավորությունները։ Օգնում են քորի ժամանակ և ապահովում են մատների ծայրերի կարծրությունը, տարբեր մանիպուլյացիաների ժամանակ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղունգների առջևի ծայրը ազատ է, իսկ հետին և կողմնային մասերը շրջապատված են մաշկային շերտով։ Մաշկային շերտի վերին մասը բարձրանում է եղունգի վրա ու կոչվուն է պրոքսիմալ մահիկ(կուտիկուլ), կատարում է պաշտպանական դեր, թույլ չի տալիս օտար մարմիններին և բակտերիաների թափանցել եղունգի աճման հատված։ Մահիկի ծայրում կան եղջերացած բջիջներ։ Տարբերում են եղունգի մարմին և արմատ։ Եղունգի արմատ է կոչվում պրոքսիմալ մահիկի տակ գտնվող հետին հատվածը։ Արմատի միայն մի փոքր հատվածն է դուրս մնում մահիկի տակից, այն սպիտակ կիսալուսնի տեսք ունի։ Եղունգի արմատը կոչվում է նաև մատրիցա։ Մատրիցան կազմված է էպիթելային բջիջներից և այստեղ տեղի է ունենում եղունգի ձևավորումը։ Այս բջիջների փշային շերտում կան օնիխոբլաստներ, որոնք ձևավորում են եղունգը և վերածվում են եղջերային թիթեղի։

Հիմնականում եղունգի թիթեղը կազմված է կերատինից, որը նաև մաշկում գտնվող սպիտակուց է։ Մազերը նույնպես առաջանում են կերատինից։ Մազերում և եզունգներում կերատինի ամրությունը պայմանավորված է նրանով, որ այս սպիտակուցի մոլեկուլում կա մեծ քանակությամբ ծծմբի ատոմներ։ Առաջացնելով մոլեկուլների միջև կապեր ծծումբը ապահովում է կերատինի կարծրությունը։ Ծծումբի քանակը (ավելի կոնկրետ ծծումբ պարունակող սպիտակուցի՝ցիստեինի ) պայմանավորված է նաև ժառանգական գործոններով։ Որոշ մարդկանց օրգանիզմում ցիստեինի պարունակությունը բարձր է, ինչն էլ դարձնում է եղունգները ավելի ամուր։ Կերատինի շերտերի արանքում կան ճարպի ու ջրի բարակ շերտեր։ Հենց այս շերտերն էլ ապահովում են եղունգի էլաստիկությունն ու փայլը։ Եղունգները կարող են կլանել ջուր և մեծացնել իրենց հաստությունը։ Դա է պատճառը, որ ջրի հետ հաճախ շփվող մարդկանց եղունգները դառնում են ավելի փափուկ ու հաստ։ Բացի ծծումբից եղունգը պարունակում է նաև այլ միկրոտարրեր․ կալցիում, քրոմ, ֆոսֆոր, սելեն և ցինկ։ Սրանց բացակայությունը առաջացնում է եղունգի հիվանդագին վիճակ։

Աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղունգները մազերից ավելի դանդաղ են աճում։ Շաբաթվա ընթացքում ձեռքի եղունգները աճում են մոտավորապես 1-2 մմ, իսկ ոտքերինը՝ 0,25-1 մմ։ Եղունգի ամբողջական թարմացումը տեղի է ունենում կես տարվա ընթացքում։ Հումորալ փոփոխությունները (հասունացման շրջան, մենստրուացիոն շրջան, հղիություն, գարնանային շրջան) ազդում են եղունգների աճի արագության վրա։ Աճի արագությունը նվազում է չափազանց խիստ սննդակարգի (ճարպերի, սպիտակուցների, վիտամինների ցածր պարունակություն)և արյան շրջանառության ու նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների ժամանակ։

Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական աշխատողները և նախաբժշկական օգնություն ցուցաբերողները (շտապօգնության բժիշկներ կամ պարամեդիկներ) հաճախ օգտագործում են եղունգների տակ գտնվող հատվածները որպես արագ ցուցանիշ դիստալ հյուսվածքների պերֆուզիայի համար այն մարդկանց մոտ, ովքեր կարող են լինել ջրազրկված կամ շոկային վիճակում գտնվող։

Այնուամենայնիվ, այս թեստը չի համարվում հուսալի մեծահասակների մոտ[3]։ Սա հայտնի է որպես CRT կամ թեստ՝ բլանշ։ Եղունգի տակ գտնվող հատվածը կարճ ժամանակով սեղմվում է, որպեսզի եղունգը սպիտակեցվի։ Ճնշման թուլացման դեպքում նորմալ վարդագույն գույնը պետք է վերականգնվի մեկ կամ երկու վայրկյանի ընթացքում։ Վարդագույն գույնի վերականգնման ուշացումը կարող է լինել որոշ շոկային վիճակների ցուցանիշ, ինչպիսիք են հիպովոլեմիան[4][5]։

Առողջություն և խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղունգների խնամքի լավագույն միջոցը դրանք պարբերաբար կտրելն է։ Նաև խորհուրդ է տրվում օգտագործել հղկափայտ, որպեսզի եղունգները չդառնան շատ կոշտ և հեռացնել ցանկացած փոքր անհարթություններ կամ ելուստներ, որոնք կարող են հանգեցնել եղունգի խճճմանը այնպիսի նյութերի հետ, ինչպիսիք են կտորը[6]։

Եղունգների հինգերորդ մատի ժառանգված լրացուցիչ եղունգը առաջանում է այն դեպքում, երբ փոքր մատի եղունգը բաժանվում է՝ կազմելով ավելի փոքր "վեցերորդ եղունգ" եղունգի արտաքին անկյունում[7]։ Ինչպես ցանկացած այլ եղունգ, այն կարող է կտրել եղունգների կտրիչով[8]։

Եղունգների գործիքները, որոնք օգտագործվում են տարբեր մարդկանց կողմից, կարող են փոխանցել վարակներ[9][10][11]։ Հիգիենայի և սանիտարական ստանդարտ ընթացակարգերը կանխարգելում են վարակի փոխանցումը։ Որոշ դեպքերում կարելի է օգտագործել գել և սերուցք՝ կուտիկուլը հեռացնելու համար, փոխարենը կուտիկուլայի մկրատով կտրելու։

Եղունգները կարող են չորանալ, ինչպես մաշկը։ Դրանք նաև կարող են կլեպվել, կոտրվել և վարակվել[12][13]։ Օրինակ՝ ոտքերի մատների վարակները կարող են առաջանալ կամ վատթարանալ կեղտոտ գուլպաների, որոշ տեսակի ագրեսիվ վարժությունների (երկար հեռավորություններ վազելիս), սերտ կոշիկների և անպաշտպան քայլելիս աղտոտված միջավայրում։ Եղունգների վարակների տարածված մանրէները ներառում են խմորիչ սնկերը և բորբոսները (հատկապես դերմատոֆիտները)[14]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղունգները աճում են ավելի արագ
    1. տղամարդկանցը կանանց համեմատությամբ
    2. ամռանը քան ձմռանը
    3. աշխատող ձեռքինը
  • Եղունգը ամբողջությամբ փոխվում է 5 ամսվա ընթացքում
  • Նորմայում եղունգը հարթ է, գույնը՝ բաց վարդագույն, ունի փայլ, հաստությունը 0,3 մմ
  • Աշխատող ձեռքի եղունգները ավելի արագ են աճում, բայց այնքան էլ կոկիկ տեսք չունեն, ինչքան մյուս ձեռքինը։ Աջլիկների ձախ ձեռքի եղունգները կլինեն ավելի կոկիկ, քան աջինը։ Ձախլիկների մոտ ճիշտ հակառակը։
  • Օրգանիզմի թունավոր նյութերը հավաքվում են եղունգների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Биологический энциклопедический словарь / Гиляров М. С., Баев А. А., Винберг Г. Г., Заварзин Г. А. и др. — М.: Советская энциклопедия, 1986. С. 267.
  2. «Ногтевая диагностика, ониходистрофия, онихология, цвет ногтей, поражение ногтевой платины, кератин | Редкие специалисты на interfax.by». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «Capillary refill — is it a useful predictor of hypovolemic states?». www.annemergmed.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  4. «Capillary nail refill test». medlineplus.gov. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  5. «Nail blanch test». www.stlukes-stl.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  6. «Geriatric nail disorders: Diagnosis and treatment». www.jaad.org. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  7. «Double Nail of the Little Toe». www.ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  8. «Nail clipper: what is it and how to use it?». germanikure.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  9. «Risks of Using Another Person's Nail Clipper». healthfully.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  10. «9 Ways to Make Sure Your Nail Salon Is Safe». www.elle.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  11. «How Bad Is It Really to Share Nail Clippers?». www.livestrong.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  12. «Cracked Nails». www.webmd.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  13. «Health conditions that show up in your nails». www.mymed.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  14. «Fungal nail disease: a guide to good practice (report of a Working Group of the British Society for Medical Mycology)». www.ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Книпович Н. М., Ногти, когти и копыта // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.