Եղիշե Ասծատրյան
Եղիշե Ասծատրյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21 (սեպտեմբերի 3), 1911 |
Ծննդավայր | Ճարտար, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 2, 2008 (97 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան (1938)[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու[1] (1968) |
Մասնագիտություն | պետական գործիչ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | ՀԿԿ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Եղիշե Թևոսի Ասծատրյան (օգոստոսի 21 (սեպտեմբերի 3), 1911, Ճարտար, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 2, 2008, Երևան, Հայաստան), պետական–կուսակցական աշխատող։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1968)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղիշե Ասծատրյանը ծնվել է Ճարտար գյուղում։ Ավարտել է Ճարտարի յոթնամյա դպրոցը, այնուհետև սովորել է Բաքվի հայկական դպրոցում։ 1932-1938 թվականներին սովորել է Թբիլիսիի Անդրկովկասյան ինդուստրիալ ինստիտուտում, ստացել լեռնային ինժեների որակավորում։ 1938-1939 թվականներին ինստիտուտը նրան ուղարկել է Դոնբասի հանքավայրերից մեկը, աշխատել է որպես տեղամասի պետի օգնական, ապա՝ ավագ ինժեներ, նաև թիվ 19 հանքի գլխավոր ինժեներ։ 1939-1946 թվականներին աշխատել է Մոնղոլիայում, եղել է տրեստի գլխավոր ինժեներ, այնուհետև՝ արդյունաբերության և շինարարության նախարարությունում՝ որպես խորհրդական։ 1947-1950 թվականներին եղել է Երևանի ալյումինի «Կանազ» գործարանի շինարարության շինմոնտաժային վարչության պետի տեղակալ, պետ։ 1952 թվականից աշխատել է որպես ՀԿԿ Երևանի շրջկոմի քարտուղար, այնուհետև՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար։ 1960–1962 թվականներին եղել է ՀԽՍՀ ժողտնտխորհի նախագահ, ապա ՀԿԿ Կենտկոմի քարտուղար և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ Լայն գործունեություն է ծավալել արդյունաբերական ձեռնարկությունների արմատական վերակառուցման, նոր տեխնոլոգիաների արմատավորման, երկրի բոլոր շրջաններում արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղերի կառուցման, մի շարք ՋԷԿ-երի ու գործարանների հիմնադրման բնագավառում։ 1966 թվականից ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահն է։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1954 թվականից, բյուրոյի անդամ՝ 1960 թվականից, բյուրոյի անդամության թեկնածու 1966 թվականից։
Ընտրվել է ԽՄԿԿ XXII և ՀԿԿ XVII–XXV համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի VI և ՀԽՍՀ IV, V, VII և VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ[2][3]։ ԽՄԿԿ անդամ (1944)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2004
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանում տեղադրվել է Եղիշե Ասծատրյանին նվիրված հուշատախտակ։
- Եղիշե Ասծատրյանի անունն ընդգրկված է Մեծ Բրիտանիայում հրատարակվող «Ով ով է» համաշխարհային կենսագրական տեղեկատուում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «ԵՂԻՇԵ ԱՍԾԱՏՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ | Ազգային գաղափար». national-idea.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Եղիշե Ասծատրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով». Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 565)։ |
- Սեպտեմբերի 3 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Գյունե Ճարտար գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 2 մահեր
- 2008 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ պետական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ կուսակցական գործիչներ