Jump to content

Եկատերինա Բանկերովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Բանկերովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ռուս.՝ Екатерина Викторовна Банкерова
Մասնագիտացում՝ռեգբի յունիոն խաղացող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 6, 1989(1989-11-06) (34 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Եկատերինա Վիկտորովնա Բանկերովա (ռուս.՝ Екатерина Викторовна Банкерова, նոյեմբերի 6, 1989(1989-11-06), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռեգբիստ, «Կրասնի Յար» թիմի և Ռուսաստանի ռեգբի-7-ի հավաքականի պաշտպան։ 2013 թվականի Ունիվերսիադայի չեմպիոն, 2014 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Բանկերովան ծնվել է 1988 թվականի հունվարի 6-ին Լենինգրադում։ Մանկուց զբաղվել է պրոֆեսիոնալ հեծանվասպորտով «Օլիմպիական հույսեր» դպրոցում, սակայն 2010 թվականին սկսել է զբաղվել ռեգբիով․ նրան համացանցում տեսել է ՆԳՆ թիմի ավագ Եկատերինա Սոկոլովան[2]։ Ավարտել է Ռուսաստանի տուրիզմի և սպասարկման պետական համալսարանը[3][4]։ Հանդես է եկել ՆԳՆ և «Սլավա-ՇՎՍՄ» թիմերում, 2011 թվականին սկսել է հանդես գալ «Կրասնի Յարում»։

Ռուսաստանի ռեգբի-7-ի հավաքականում հայտնվել է 2012 թվականին, նրա կազմում մասնակցել է 2013 թվականի աշխարհի առաջնությանը Մոսկվայում, 2013 թվականի ամառային Ունիվերսիադային Կազանում և 2013 թվականի ու 2014 թվականի Եվրոպայի երկու առաջնություններին, երկու անգամ հաղթել է։ 2013 թվականին խմբային փուլի՝ Ուկրաինայի հետ խաղում հաջողությամբ իրականացրել է 6 իրացում (յուրաքանչյուրը 2-ական միավոր), ինչպես նաև եզրափակչում վաստակել է 2 միավոր իրացման հաշվին[5]։ 2014 թվականին կիսաեզրափակչում Բանկերովայի մի իրացում Ռուսաստանին թույլ է տվել դուրս գալ եզրափակիչ և ժամանակից շուտ հաղթել Եվրոպայի առաջնությունում[6]։

Եկատերինա Բանկերովան որպես իր հոբբի նշել է հազվագյուտ մետաղադրամների և թղթադրամների հավաքածուների կազմոմը։ Որպես ռեգբիի սիրելի թիմ նշել է Նոր Զելանդիայի հավաքականը[7]։ Երազել է ելույթ ունենալ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերում, որի ծրագրում ներառված է եղել ռեգբի-7-ը[8], սակայն Ռուսաստանի հավաքականն չի որակավորվել։

2015 թվականին Եկատերինան դարձել է դասական ռեգբիի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, որը տեղի է ունեցել Շվեյցարիայում, մեկ տարի անց նույն մրցանակը նա նվաճել է Իսպանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Ռեգբիի Եվրոպայի առաջնությունում երրորդ բրոնզե մեդալը նվաճել է 2019 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ПРИКАЗ от 19 июля 2013 г. О присвоении спортивного звания «Мастер спорта России международного класса» Արխիվացված 2016-01-29 Wayback Machine (ռուս.)
  2. Екатерина Банкерова: «Регби намного интереснее, чем футбол!» (ռուս.)
  3. Профиль на сайте Летней Универсиады 2013 Արխիվացված 2015-05-18 Wayback Machine (ռուս.)
  4. Профиль на сайте Крайспорт Արխիվացված 2013-09-22 Wayback Machine (ռուս.)
  5. Байзат Хамидова, Екатерина Казакова, Екатерина Банкерова, Мария Титова и Анна Малыгина - чемпионки Европы по регби-7 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (ռուս.)
  6. Екатерина Банкерова помогла сборной России выйти в финал Гран-При по регби-7 и обеспечить победу в чемпионате Европы(չաշխատող հղում) (ռուս.)
  7. Екатерина Банкерова: «Заболела» регби с первой тренировки» Արխիվացված 2017-10-26 Wayback Machine (ռուս.)
  8. Екатерина Банкерова: Подтвердить титул всегда сложнее, чем его завоевать Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (ռուս.)