Դրամահատարանի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրամահատարանի թանգարան
Տեսակդրամի թանգարան և թանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՄադրիդ[1]
ՀասցեԴոկտոր Էսկեդոյի փողոց, Մադրիդ (36, 1964)
Հիմնադրվել է1867
Կայքmuseocasadelamoneda.es(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Դրամահատարանի թանգարան (իսպ.՝ Museo Casa de la Moneda), իսպանական թագավորական դրամահատարանի մշտական ցուցադրություն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որը հիմնադրվել է 1867 թվականին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի պատմությունը սկսվում է 18-րդ դարից, և դրա ծագումը սերտորեն կապված է Կառլոս III թագավորի դրամահատարանի գլխավոր փորագրող Թոմաս Ֆրանցիսկո Պրիետոյի անվան հետ։ Նա նաև Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի փորագրության ֆակուլտետի տնօրենն էր և 1771 թվականին հիմնել է փորագրության դպրոցը։ Այս դպրոցում սովորում էին արհեստավորներ, որոնք հետագայում աշխատում էին Իսպանիայի և նրա գաղութների թագավորական դրամահատարաններում[2]։

Թանգարանի հավաքածուն գալիս է նկարների, փորագրությունների, հին գրքերի, մետաղադրամների և մեդալների հավաքածուներից, որոնք Պրիետոն օգտագործել է իր դպրոցում ուսման ընթացքում։ Դրանք ձեռք է բերել Կառլոս III թագավորը։ Պրիետոյի մահից հետո՝ 1783 թվականին, հավաքածուն աստիճանաբար համալրվել է նոր ձեռքբերումների և նվիրատվությունների հաշվին։ Բնօրինակ հավաքածուն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1867 թվականին, Իզաբելա II թագուհու օրոք, Մադրիդի Կոլումբոսի հրապարակում գտնվող նախկին դրամահատարանի շենքում։ Հավաքածուն այնտեղ է մնացել մինչև 1964 թվականը, երբ տեղափոխվել է իր ներկայիս շենքը՝ Դոկտոր Էսկեդոյի փողոց, տուն 36[2]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամլիչ՝ մետաղադրամներ հատելու համար. 16-րդ դարի բնօրինակի կրկնօրինակը, որը պահվում է Նավառայի թանգարանում (Պամպլոնա)

Թանգարանի դրամագիտական հավաքածուն ընդգրկում է մետաղադրամի պատմությունն իր ծագումից՝ անցնելով հունական և հռոմեական մետաղադրամների հատման պատմության միջով՝ Սիրակուզայում, Աթենքում և Էգինայում թողարկված նմուշների ցուցադրությամբ։ Կան Հռոմեական հանրապետության մետաղադրամների մի քանի առաջին թողարկումներ։ Թանգարանն ունի իսպանական մետաղադրամների զգալի հավաքածու, որոնց մեծ մասն այնտեղ է եկել իսպանացի հայտնի հնագետ Մանուել Գոմես-Մորենոյի հավաքածուից[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Directorio de Museos y Colecciones de España
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Historia del Museo - FNMT». www.museocasadelamoneda.es. Վերցված է 18 мая 2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրամահատարանի թանգարան» հոդվածին։