Jump to content

Դոշաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոշաբ
Խաղողի քաղցու

Մաթ,քաղցու, խաղողի, նռան կամ թթի հյութից եփած մուգ բալի գույնի թանձր քաղցու։ Պատրաստում են այգեգործական շրջաններում։ Հայաստանի տարբեր վայրերում մինչև 19-րդ դարի վերջը փոխարինում էր շաքարին։

Քաղցուով պատրաստում են ծիսատոնական և առօրյա քաղցր կերակուրներ ու մուրաբաներ։ Խաղողի դոշաբով պատրաստում են նաև թերմոն (եռացրած գինի) և շարոց քաղցրավենի (ալանի, սուջուխ և այլն)։ Թթի քաղցուն ունի բուժիչ հատկություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 438