Դոբրինյա Նիկիտիչ
Դոբրինյա Նիկիտիչ | |
---|---|
Տեսակ | դյուցազն |
Դիցաբանություն | Սլավոնական դիցաբանություն |
Սեռ | արական |
Ամուսին | Nastasya Mikulishna? |
Dobrynya Nikitich Վիքիպահեստում |
Դոբրինյա Նիկիտիչ (ռուս.՝ Добрыня Никитич), Իլյա Մուրոմեցից հետո ռուսական ժողովրդական էպոսի երկրորդ դյուցազունը[1]։
Նա հաճախ հանդես է գալիս որպես Վլադիմիր իշխանին ծառայող դյուցազուն։ Կինը՝ Նաստասյան, Միկուլ Սելյանինովիչի դուստրն է։ Բիլինաները հաճախ են խոսում նրա երկար պալատական ծառայության մասին, որտեղ նա ցուցաբերում է իր բնության կողմից տրված բարյացակամությունը։ Իշխանը հաճախ նրան տալիս է հանձնարարականներ՝ հավաքել և տեղափոխել տուրքը, օգնել իշխանուհի զարմուհուն և այլն. հաճախ և ինքը՝ Դոբրինյան ցանկանում էր կատարել հանձնարարականներ որից հրաժարվում էին այլ դյուցազուններ։ Դոբրինյան իշխանի և նրա ընտանիքի ամենամտերիմ դյուցազունն էր, որը կատարում էր նրանց անձնական հանձնարարականները և տարբերվում էր ոչ միայն քաջությամբ այլ նաև դիվանագիտական կարողություններով։
Երբեմն Դոբրինյային իշխան էին մեծարում[2], իսկ երբեմն էլ որպես Վլադիմիրի եղբորորդի[3]։ Դոբրինյա Նիկիտիչի պատմական նախատիպ համարում են Դոբրինյա Վոևոդային՝ իշխան Վլադիմիրի հորհեղբայրը և Վոևոդան, նրա մոր Մալուշայի եղբայրը։ Ըստ բիլինաների Դոբրինյա Նիկիտիչը Ռյազանի զորավար Նիկիտայի որդին է։ Դյուցազունը խելացի է, կրթված է[4] և տարբերվում է մի շարք շնորհներով՝ նա արագաշարժ է, լավ է նետ արձակում, լողում է, խաղում է զառ, երգում, նվագում է տավիղ։
Բիլինաների սյուժեներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Ազբելևի կողմից գրի առած 53 բիլինաների սյուժեներից 6-ի գլխավոր հերոսը Դոբրինյա Նիկիտիչն է (№ 14-19-ը ըստ Ազբելևի կազմած ուղեցույցի)[5]
14. Դոբրինյայի մենամարտը Իլյա Մուրոմեցի հետ։
15. Դոբրինյան և օձը (բազմաթիվ տարբերակներում Դոբրինյան ոչ միայն կռվում է օձի հետ այլ նաև գերությունից ազատում իշխան Վադիմիրի զարմուհուն՝ Զաբավա Պուտյատիչնային։
16. Դոբրինյան և Մարինկան[6][7][8]։
17. Դոբրինյան և Նաստասյան։
18. Դոբրինյան և Ալյոշան («Դոբրինյայի մեկնումը», «Դոբրինյան իր կնոջ հարսանիքին»)։
19. Դոբրինյան և Վասիլի Կազիմիրովիչը։
Ըստ որոշ սյուժեների առանձին տարբերակների թիվը, որը գրի է առնվել տարբեր բանահյուսների կողմից, հաշվարկվում է տասնյակներով (հատկապես հայտնի են № 15, 18, 19, 24): № 16 և 17 բիլինաների սյուժեները հայտնի են եզակի գրառումներում։
Դոբրինյա Նիկիտիչը բիլինաներում կարևոր դեր է խաղում Դունայ Իվանովիչի մասին բիլինայում (№ 23 և 24 բիլինաները ըստ Ազբելևի կազմված ուղեցույցի)[9]։
23. Դունայ Իվանովիչի մենամարտը Դոբրինյա Նիկիտիչի հետ։
24. Դունայ Իվանովիչ՝ խնամախոս (Դունայը և Դոբրինյան հարսնացու են գտնում իշխան Վլադիմիրի համար)։
Բնավորություն և նախատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես կանոն, Դոբրինյայի կերպարը բիլինաներում ուրվագծված է վառ ու որոշակի։ Նա քաջությամբ ու հսկայական ֆիզիկական ուժով է օժտված, ընդ որում, տարբերվում է բարյացակամությամբ՝ այսինքն քաղաքավարությամբ և ճկուն դիվանագիտությամբ։ Դոբրինյան խոսել է 12 լեզուներով, և իմացել է թռչնի խոսակցությունը[10]։
Սյուժեների նշված հետազոտությունները, որոնք կցված են Դոբրինյա Նիկիտիչին, թույլ են տալիս կատարել հետևյալ եզրակացությունները այս Դյուցազնի բիլինայի պատմության մասին։
Մինչթաթարական շրջանում գոյություն ունեին ավանդություններ ու երգեր, որոնցում զգալի դեր է խաղացել Վլադիմիր իշխանի բարեկամ և զորավար Դոբրինյան։ Առավել հին դրվագներ, որոնք բիլինաներում կցված են Դոբրինյա Նիկիտիչի անվան հետ դա նրա դերն է որպես վիշապամարտիկ և խնամի։ Երկու սյուժեներում, կարող են նշված լինել ինչ-ինչ պատմական արձագանքներ։
Առաջին սյուժեն որպես բիլինա մշակվել է, ըստ երևույթին, հյուսիսում, Նովգորոդի շրջանում, ինչի մասին վկայում է նովգորոդյան ավանդությունը վիշապի մասին[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Как по числу связанных с его именем былинных сюжетов, так и по числу записанных от разных сказителей вариантов, что может быть доказано обращением к указателю: Азбелев С. Н. Историзм былин и специфика фольклора. Л.: Наука, 1982. — С. 278—288.
- ↑ Песни, собранные П. В. Киреевским. Вып. 2: Добрыня Никитич, богатырь-боярин; богатырь Алеша Попович; Василий Казимирович, богатырь-дьяк. С. 11
- ↑ Песни, собранные П. В. Киреевским. Вып. 2. С. 19, 22, 45
- ↑ Песни, собранные П. В. Киреевским. Вып. 2. С. 49
- ↑ Азбелев С. Н. Историзм былин и специфика фольклора. Л.: Наука, 1982. — С. 285—287.
- ↑ Козловский С. В. Отражение древнерусской социальной практики в былине «о Добрыне и Маринке» // Вестник Удмуртского университета. 2016. Том 26. Вып. 4.
- ↑ Лестев А. В. Добрыня и Маринка. Выявление древнего мифа, лежащего в основе былины Արխիվացված 2017-08-09 Wayback Machine // Язык и текст langpsy.ru. 2014. №2.
- ↑ Жуйкова М. В. Зачем Маринка сожгла следы Добрыни? (заметки о происхождении любовной магии) // Антропологический форум. 2006 №4
- ↑ Азбелев С. Н. Историзм былин и специфика фольклора. Л.: Наука, 1982. — С. 288.
- ↑ Нефедов Г. Ф. Севернорусские говоры как материал для истории // Учёные записки Ленинградского ун-та. Серия филологич. наук. Вып. 2. № 33. Л., 1939. С. 258-259)
- ↑ См. Вс. Миллера, «Материалы для истории былинных сюжетов», X, «К былинам о Д.-змееборце», в «Этнографическом Обозрении», кн. XV, стр. 129—131.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոբրինյա Նիկիտիչ» հոդվածին։ |
|