Դյու-Սևրը 1790 թվականի մարտի 4-ին ֆրանսիական հեղափոխության ժանամակ ձևավորված 83 դեպարտամենտներից մեկն է։ Դեպարտամենտի սահմանները փոփոխություն են կրել 1973 թ., երբ փոքրիկ Փյուի-Սեն-Բոնե համայնքում ապրողները ձևականորեն դարձան արագ զարգացող մոտակա Շոլե համայնքի բնակիչներ։ Շոլեն գտնվում է հարևան Մեն և Լուար դեպարտամենտում և հարևան համայնքների տարբեր ադմինիստրատիվ միավորներում հայտնվելուց խուսափելու համար Փյուի-Սեն-Բոնեն մտցվեց Մեն և Լուարի կազմի մեջ։
Դյու-Սևր դեպարտամենտում գործազրկության մակարդակը շատ ցածր է (5%-ից պակաս), նամանավանդ՝ հյուսիսարևմտյան շրջաններում։ Դեպարտամենտի տնտեսությունը հիմնականում գյուղական է, տարածքի երեք-քառորդը մշակովի հողեր են։ Գլխավոր մշակաբույսերն են ցորենը և գարին, ինչպես նաև՝ կարտոֆիլը, խնձորը և ընկույզը։ Նյորը բանջարեղեն և բոխնի աճեցնող կենտրոն է, բազուկ աճեցնում են Մելի շրջանում։