Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիա
ՎԿԴՀՄ | |
---|---|
Վիեննայի կոնվենցիա դիվանագիտական հարաբերությունների մասին | |
Պայմանագրի տիպ | Միջազգային պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1961 թվականի ապրիլի 18 Վիեննա |
Ստորագրել են | 191 երկիր (2017 թվականի փետրվարի դրությամբ) |
Պահվում է | ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |
Լեզուներ | Չինարեն,անգլերեն,ֆրանսերեն,ռուսերեն և իսպաներեն |
Վիքիդարան պարունակում է տեքստը. Վիեննա կոնվենցիա դիվանագիտական հարաբերությունների մասին |
Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական հարաբերությունների մասին, դիվանագիտական իրավունքի բնագավառում միջազգային հիմնական պայմանագրերից մեկը։ Այն ընդունվել է Վիեննայի միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունեցել 1961 թվականի ապրիլի 2-ից 14-ը ընկած ժամանակահատվածում[1]։ Կոնվենցիային մասնակցել են 81 պետություններ (ներառյալ նաև ԽՍՀՄ–ն), որոնցից մոտ 40-ը ստորագրել են կոնվենցիան։ Կոնվենցիան կանոնակարգում է դիվանագիտական իրավունքի բոլոր հիմնական հարցերը․ կանոնակարգվում են դիվանագիտական առաքելության գործառույթները և տեսակները, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարի ընթացակարգի նշանակումը, այդ ներկայացուցիչների դասակարգումը, մեկնաբանվում է դիվանագիտական անձեռնմխելիություն հասկացությունը։
Համաձայն կոնվենցիայի 51-րդ հոդվածի, այն ուժի մեջ է մտել կոնվենցիայի ստորագրման պահից երեսուն օր անց, կամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի ընդունման հիման վրա։ Դա տեղի է ունեցել 1964 թվականի ապրիլի 24-ին։ Կոնվենցիան բաղկացած է 53 հոդվածներից։ Այն նաև ներառում է երկու ֆակուլտատիվ արձանագրություններ՝ դիվանագիտական ներկայացուցիչների, նրանց ընտանիքի անդամների և նրանց հետ ապրողների քաղաքացիություն ձեռք բերելու և միջազգային կոնվենցիայի դրույթների հիման վրա վեճերի լուծման վերաբերյալ։
2014 թվականին կոնվենցիային միացել են 190 պետություններ[2], քաղաքացիություն ձեռք բերելու ֆակուլտատիվ արձանագրությանը միացել են 51 պետություններ[3], վեճերի պարտադիր լուծմանը միացել են 66 պետություններ[4]։
Ռուսաստանի Դաշնությունը համարվում է ԽՍՀՄ իրավահաջորդը, որը 1964 թվականի փետրվարին վավերացրել է կոնվենցիան և մասնակցում է կոնվենցիայի աշխատանքներին։ Ընդ որում, ԽՍՀՄ կողմից կոնվեցիայի 11-րդ հոդվածի առաջին կետում իրականացվել են փոփոխություններ։ Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների թվաքանակի մասին պետք է պայմանավորվեն ընդունող և ուղարկող երկրները։ ԽՍՀՄ-ն միջնորդություն է ներկայացրել 48-րդ և 50-րդ հոդվածների վերաբերյալ՝ դեմ լինելով որոշ երկրների կողմից կոնվենցիային միանալու գործընթացին։ Որպես պատճառ նշվել է այդ պետությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականությունը[5]։
Համաձայն հոդված 48-ի, կոնվենցիայի մասնակիցները պետք է լինեն Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետություններ կամ մասնագիտական հաստատություններ և նրանք, ովքեր անդամակցում են Միջազգային դատարանին, և պետություններ, որոնք հրավիրվել են Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից մասնակցելու կոնվենցիային։ Կոնվենցիայի մշակման աշխատանքներից հեռացվել են մի շարք սոցիալիստական երկրներ, ինչպես օրինակ՝ ԳԴՀ-ն,ԿԺՀԴ-ն, ՄԺՀ-ն և ՎԴՀ[6]-ն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Edmund Jan Osmańczyk, Anthony Mango. Encyclopedia of the United Nations and international agreements. — 3-е. — Taylor & Francis, 2003. — С. 2601. — 2941 с. — ISBN 0415939240
- ↑ «Vienna Convention on Diplomatic Relations» (անգլերեն). United Nations Treaty Collection. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Optional Protocol to the Vienna Convention on Diplomatic Relations, concerning Acquisition of Nationality» (անգլերեն). United Nations Treaty Collection. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Optional Protocol to the Vienna Convention on Diplomatic Relations, concerning the Compulsory Settlement of Disputes» (անգլերեն). United Nations Treaty Collection. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Селянинов О. П. Дипломатические отношения государств. Принципы, формы и методы. — М.: МГИМО-Университет, 2004. — С. 21. — 312 с. — ISBN 5922801538
- ↑ Мовчан, А. П., Ушаков, Н. А. Венская конвенция по вопросу о дипломатических сношениях и иммунитете // Советское государство и право. — 1962. — № 1. — С. 114—121. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիա
- Դիվանագիտական ներկայացուցչություն
- Դիվանագիտական անձեռնմխելիություն
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Текст конвенции ООН կայքում (PDF, 1,3 ՄԲ)
- Протокол о приобретении гражданства
- Протокол о разрешении споров
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիա» հոդվածին։ |
|
|
|
- Պայմանագրեր այբբենական կարգով
- ԱՄՆ-ի համաձայնագրեր
- Ադրբեջանի պայմանագրեր
- Ավստրիայի պայմանագրեր
- Բելգիայի պայմանագրեր
- Դիվանագիտական առաքելություններ
- Դիվանագիտական իրավունք
- Դիվանագիտություն
- Հայաստանի պայմանագրեր
- Միջազգային իրավունք
- Միջազգային կոնվենցիաներ
- Ֆրանսիայի պայմանագրեր
- Միացյալ Թագավորության պայմանագրեր
- ԽՍՀՄ պայմանագրեր
- Թուրքիայի պայմանագրեր
- Լիտվայի պայմանագրեր
- Ճապոնիայի պայմանագրեր
- Իտալիայի պայմանագրեր
- Կիպրոսի պայմանագրեր
- Անդորրայի պայմանագրեր
- 1961 Ավստրիայում
- ՄԱԿ-ի պայմանագրեր