Jump to content

Դին Հենդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին Հենդերսոն
Dean Henderson
Հենդերսոնը Շեֆիլդ Յունայթեդի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dean Bradley Henderson
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1997(1997-03-12)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Whitehaven, Կումբրիա, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ 188 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ
(վարձավճարով Մանչեսթեր Յունայթեդից)
Համար 1
Պատանեկան կարիերա
2005-2011 Անգլիա Կարլայլ Յունայթեդ
2011-2015 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
2016   Անգլիա Ստոկպորտ Կաունտի 9 (0)
2016-2017   Անգլիա Գրիմսբի Թաուն 7 (0)
2017-2018   Անգլիա Շրուսբերի Թաուն 38 (0)
2018-2019   Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 46 (0)
2019-ներկա   Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 16 (0)
Ազգային հավաքական
2012 Անգլիա Անգլիա Մ16 1 (0)
2013-2014 Անգլիա Անգլիա Մ17 5 (0)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ20 6 (0)
2018-2019 Անգլիա Անգլիա Մ21 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 16-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 16-ի, 2019

Դին Հենդերսոն (անգլ.՝ Dean Henderson, մարտի 12, 1997(1997-03-12)[1][2], Whitehaven, Կումբրիա, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Մանչեսթեր Յունայթեդից վարձավճարով հանդես է գալիս Շեֆիլդ Յունայթեդի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Հենդերսոնը սկսել է Կարլայլ Յունայթեդում[5]։ 2011 թվականին՝ 14 տարեկան հասակում նա միացավ Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիային։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2015 թվականի օգոստոսին[6]։ 2016 թվականի հունվարի 12-ին Հենդերսոնը 1 ամսվա վարձավճարով միացավ Անգլիայի վեցերորդ դիվիզիոնում հանդես եկող Ստոկպորտ Կաունտիին[7]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 16-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նանիտոն Բորոյի դեմ խաղում[8][9]։ Փետրվարի 22-ին Մանչեսթեր Յունայթեդը հետ կանչեց Հենդերսոնի վարձավճարը թիմի դարպասապահների վնասվածքների պատճառով։ Մարտին անգլիացին վերադարձավ Ստոկպորտ Կաունտի՝ այստեղ անցկացնելով ընդհանուր առմամբ 9 հանդիպում։

2016 թվականի օգոստոսի 31-ին Հենդերսոնը մինչև 2017 թվականի հունվարի սկիզբ վարձավճարով միացավ Գրիմսբի Թաունին[10][11]՝ դառնալով թիմի երկրորդ դարպասապահը[12]։ Իր դեբյուտը Լիգա Երկուում նշեց դեկտեմբերի 26-ին՝ Ակրինգտոն Սթենլիի դեմ խաղում[13][14]։ Դեկտեմբերի 31-ին Գրիմսբին երկարաձգեց Հենդերսոնի վարձավճարը մինչև հունվարի վերջ[15]։ Հունվարի 25-ին անգլիացու վարձավճարը կրկին երկարաձգվեց մինչև մրցաշրջանի ավարտը[16][17]։ Այնուամենայնիվ, Մանչեսթեր Յունայթեդի երրորդ դարպասապահ Ժոել Պերեյրայի վնասվածքից հետո, փետրվարի 3-ին Յունայթեդը հետ կանչեց Հենդերսոնին[18][19][20]։ Գրիմսբի Թաունի կազմում Հենդերսոնը անցկացրեց 7 հանդիպում՝ 4 խաղում պահելով իր դարպասը անառիկ[21]։

2017 թվականի հուլիսի 10-ին Հենդերսոնը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Շրուսբերի Թաուն[22][23][24]։ Իր դեբյուտը Անգլիայի երրորդ դիվիզիոնում նշեց օգոստոսի 5-ին՝ Նորթհեմպտոն Թաունի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[25][26]։ 2018 թվականի մայիսի 27-ին Հենդերսոնը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Լիգա Մեկի փլեյ-օֆֆի եզրափակչի Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում, սակայն Շրուսբերին պարտվեց 2-1 հաշվով[27][28]։ 2017-18 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 48 հանդիպում[29]՝ բաց թողնելով 39 գնդակ և ընդգրկվելով Լիգա Մեկի խորհրդանշական հավաքականում[30][31]։

2018 թվականի հունիսի 14-ին Հենդերսոնը 2 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ[32][33][34]։ Հունիսի 18-ին նա վարձավճարով միացավ Շեֆիլդ Յունայթեդին[35][36][37]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անգլիացին անցկացրեց օգոստոսի 4-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սուոնսի Սիթիի դեմ խաղում[38]։ 2018-19 մրցաշրջանում Հենդերսոնը անցկացրեց 46 հանդիպում[39]՝ 21 խաղում պահելով իր դարպասը անառիկ և օգնելով իր թիմին 2007 թվականից հետո առաջին անգամ տեղափոխվել Պրեմիեր Լիգա[40][41][42]։ Նա ճանաչվեց Շեֆիլդ Յունայթեդի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[43] և դարձավ Չեմպիոնշիպի լավագույն դարպասապահ[44][45]։

2019 թվականի հուլիսի 26-ին Հենդերսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ մինչև 2022 թվականը[46][47] և վարձավճարով վերադարձավ Շեֆիլդ Յունայթեդ[48][49][50]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ Բորնմութի դեմ խաղում[51][52]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդերսոնը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[53]։ 2017 թվականին նա մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը[54][55]՝ անցկացնելով միայն 1 հանդիպում։ Անգլիան հաղթեց առաջնությունը[56][57]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Վենեսուելային[58][59]։ 2019 թվականին Հենդերսոնը մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[60][61][62]՝ անցկացնելով 2 հանդիպում[63], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[64][65][66]։

Անգլիայի ազգային հավաքական Հենդերսոնը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի հոկտեմբերի 8-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Թոմ Հիթոնին Չեխիայի և Բուլղարիայի դեմ խաղերի համար[67][68][69], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[70][71]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ[72]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ստոկպորտ Կաունտի (վարձավճար) 2015–16 6-րդ դիվիզիոն 9 0 0 0 9 0
Գրիմսբի Թաուն (վարձավճար) 2016–17 Լիգա Երկու 7 0 0 0 0 0 7 0
Շրուսբերի Թաուն (վարձավճար) 2017–18 Լիգա Մեկ 38 0 2 0 8 0 48 0
Շեֆիլդ Յունայթեդ (վարձավճար) 2018–19 Չեմպիոնշիպ 46 0 0 0 0 0 46 0
2019–20 Պրեմիեր Լիգա 16 0 0 0 0 0 16 0
Ընդհանուր 62 0 0 0 0 0 0 0 62 0
Կարիերայի ընդհանուր 116 0 2 0 0 0 8 0 126 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեֆիլդ Յունայթեդ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մ20

  • ՖԻՖԱ Աշխարհի Մ20 առաջնություն. 2017[57]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 https://www.transfermarkt.co.uk/dean-henderson/profil/spieler/258919
  4. «England - D. Henderson - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  5. Otway, Jack (2017 թ․ փետրվարի 3). «Manchester United Uncovered: Five things you need to know about Dean Henderson». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. «Dean Henderson signs new Manchester United contract» (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. «United keeper to sign for the Hatters». www.stockportcounty.com. 2016 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. «Stockport County vs. Nuneaton Borough - 16 January 2016 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. «Nuneaton Town First Team vs. Stockport County (A), 16th January 2016 - Nuneaton Town First Team - Nuneaton Town FC». www.nuneatontownfc.com. 2016 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. «Dean Henderson leaves Manchester United for Grimsby Town loan». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  11. «Manchester United's Dean Henderson has signed for Grimsby Town on loan» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  12. Dawson, Rob (2016 թ․ սեպտեմբերի 26). «How are Manchester United's loan stars doing at their new clubs?». men. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  13. «Grimsby Town - Accrington Stanley, Dec 26, 2016 - League Two - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  14. «Grimsby Town 2-0 Accrington Stanley». www.grimsby-townfc.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  15. «Dean Henderson extends Manchester United loan». www.grimsby-townfc.co.uk. 2017 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  16. «Club Statement - Dean Henderson». www.grimsby-townfc.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  17. «Man Utd's Henderson extends Grimsby loan». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 26. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  18. «Henderson Recalled By Manchester United». www.grimsby-townfc.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  19. «United recall Henderson from Grimsby loan». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 3. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  20. Rathborn, Jack (2017 թ․ փետրվարի 3). «Man United recall starlet after 'significant injury' to goalkeeper». mirror. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  21. «Dean Henderson | Football Stats | Manchester United | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  22. «Dean Henderson Joins Town». www.shrewsburytown.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  23. «Dean Henderson: Manchester United goalkeeper joins Shrewsbury Town on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  24. «Shrewsbury have signed Manchester United goalkeeper Dean Henderson on loan» (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  25. «Shrewsbury Town - Northampton Town, Aug 5, 2017 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  26. «Shrewsbury Town 1-0 Northampton Town». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  27. «Rotherham United - Shrewsbury Town, May 27, 2018 - League One Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  28. «Rotherham skipper Richard Wood scored twice in the League One play-off final as they beat Shrewsbury in extra time to win promotion to the Championship». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  29. «Dean Henderson | Football Stats | Manchester United | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  30. 30,0 30,1 «PFA League One Team of the Year: Wigan & Blackburn quartets included». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  31. «David De Gea named in PFA Team of the Year». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  32. «Dean Henderson signs new contract at man utd». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  33. Fay, Richard (2018 թ․ հունիսի 14). «Manchester United goalkeeper signs new contract at the club». men. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  34. «Henderson signs new United deal until 2020». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  35. «United move for Premier stopper». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  36. «Manchester United goalkeeper Dean Henderson joins Sheffield United on loan». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  37. «Dean Henderson: Manchester United keeper joins Sheffield United on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  38. «Sheffield United - Swansea City, Aug 4, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  39. «Dean Henderson | Football Stats | Manchester United | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  40. «Sheffield United promoted to Premier League after Leeds draw». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  41. «Sheffield United promoted to the Premier League». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  42. 42,0 42,1 «Sheffield United promoted to Premier League». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  43. 43,0 43,1 «McGoldrick scoops top award». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  44. 44,0 44,1 «Golden Glove for Deano». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  45. Futaa. «Dean Henderson wins Championship Golden Glove for Sheffield United». www.futaa.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  46. «Dean Henderson signs new Man Utd deal and joins Sheff Utd on loan». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  47. «OFFICIAL: Dean Henderson extends Man United deal & joins Sheffield United on loan». Tribuna.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  48. «Hendo's back». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  49. «Dean Henderson Signs New 3-Year Man Utd Contract & Rejoins Sheffield Utd on Loan». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  50. «Sheffield United sign Henderson on loan». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  51. «AFC Bournemouth - Sheffield United, Aug 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  52. «Billy Sharp rescues late point for Sheffield United at Bournemouth». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  53. Association, The Football. «England player profile: Dean Henderson». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  54. Bascombe, Chris (2017 թ․ հունիսի 9). «Lewis Cook: World Cup success might win Premier League managers' trust». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  55. «England's triumph must form the bedrock of future tournament success». The Independent (անգլերեն). 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  56. Connor, Neil; Tyers, Alan (2017 թ․ հունիսի 11). «England U20s seal World Cup glory as Dominic Calvert-Lewin scores and Freddie Woodman saves penalty». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  57. 57,0 57,1 FIFA.com. «England edge Venezuela to become champions». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  58. «Venezuela U20 - England U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  59. «Under-20 World Cup: England beat Venezuela in final» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  60. Association, The Football. «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  61. «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  62. Flanagan, Aaron (2019 թ․ մայիսի 27). «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  63. UEFA.com. «England - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  64. «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  65. Wallace, Sam (2019 թ․ հունիսի 21). «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  66. «England Under-21's all but out of Euro 2019 after Romania loss». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  67. Association, The Football. «Sheffield United's Dean Henderson joins England senior squad for the first time». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  68. 161385360554578 (2019 թ․ հոկտեմբերի 8). «Dean Henderson called up to England squad as goalkeeper withdraws through injury». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  69. «Dean Henderson earns maiden England call-up». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  70. «Czech Republic - England, Oct 11, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  71. «Bulgaria - England, Oct 14, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  72. «Dean Henderson». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Հենդերսոն» հոդվածին։