Դիթցինգեն (գերմաներեն՝ Ditzingen), քաղաք Գերմանիայում՝ Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Լյուդվիգսբուրգ շրջանում։ Զբաղեցնում է 30,42 քառակուսի կիլոմետր տարածք։ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 24 633[3], 2022 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ 25 145:
Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 769 թվականին, Լորշի աբբայության գրություններից մեկում, Թիցինգեն անունով։ Դարեր շարունակ առանձնապես աչքի չընկնելով՝ 14-րդ դարից ներառվել է Վյուրտեմբերգի կազմում։ 1866 թվականից, երբ այստեղ շահագործման հանձնվեց Շվարցվալդ (Սև անտառ) երկաթուղային կայարանը, բնակավայրն սկսեց զարգանալ նոր թափով։ 20-րդ դարի երկրորդ կեսին Դիթցինգենը բնակչության թվաքանակի զգալի աճ ունեցավ, ներառվեց Շտուտգարտի մետրոպոլիսային տարածքում և 1966 թվականին ձեռք բերեց քաղաքի կարգավիճակ։ Նրա հետ 1971 թվականին Շյոքինգենի ու Հայմերդինգենի և 1975 թվականին Հիրշլանդենի միավորվելու շնորհիվ քաղաքի տարածքը նկատելիորեն ընդլայնվեց[4][5][6][7]։
Դիթցինգենը գտնվում է ազգային 81-րդ ավտոմայրուղու վրա, Շտուտգարտից մոտավորապես 5 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[8]։
↑Statistisches Bundesamt (Hrsg.): Historisches Gemeindeverzeichnis für die Bundesrepublik Deutschland. Namens-, Grenz- und Schlüsselnummernänderungen bei Gemeinden, Kreisen und Regierungsbezirken vom 27.5.1970 bis 31.12.1982. W. Kohlhammer, Stuttgart/Mainz 1983, ISBN 3-17-003263-1, S. 452, S. 463.