Դիզակի գույները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիզակի գույները, նկարչական սիմպոզիում է, որը առաջին անգամ կազմակերպվել է 2017 թվականի սեպտեմբերի 11-16-ը՝ Արցախի Հանրապետության Հադրութ շրջանում։ Սիմպոզիումին մասնակցել են 10 նկարիչներ Հայաստանից և Արցախից[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտահղացման հեղինակը Գևորգ Բաբախանյանն է, կազմակերպիչը՝ Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը։

«Դիզակի գույները» նկարչական առաջին սիմպոզիումին մասնակցել են՝ Սամվել Թավադյան (Արցախ, Ծովատեղ), Ռուբեն Բարսեղյան (Հայաստան, գ. Կողբ), Աննա Նասիբյան (Հայաստան, գ. Կողբ), Սերգեյ Առուստամյան (Արցախ, Ստեփանակերտ), Գեղամ Գեղամյան (Հայաստան, Եղվարդ), Անի Մխեյան (Հայաստան, Արգավանդ), Արուս Փաշիկյան (Հայաստան, գ. Կողբ), Ավետիս Խաչատրյան (Հայաստան, Երևան), Հովիկ Գասպարյան (ԱՀ նկարիչների միության նախագահ, Արցախ, Ստեփանակերտ), Գևորգ Ընծա Բաբախանյան (Հայաստան, ք. Էջմիածին)։

Նկարիչներն էտյուդներ են արել Հադրութ քաղաքում, Տյաք, Վանք, Տող, Ուխտաձոր և Մեծ Թաղեր գյուղերում։

«Դիզակի գույները» երկրորդ սիմպոզիում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 22-29-ը կազմակերպվել է «Դիզակի գույները» նկարչական 2-րդ սիմպոզիումը միջազգային ձևաչափով, որի ծրագիրը ներառում էր էտյուդներ Հադրութի շրջանի Արփագետիկ, Պլեթանց, Մելիքաշեն, Ծաղկավանք, Բանաձոր, Խանձաձոր գյուղերը[2]։ Սիմպոզիումին մասնակցել են 18 նկարիչներ Արցախից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից՝ Գևորգ Բաբախանյան, Հովիկ Գասպարյան, Սամվել Թավադյան, Աստղիկ Մելիքսեթյան, Արուս Փաշիկյան, Աննա Նասիբյան, Նատալյա Սյուզևա, Աննա Սլիվկովա, Նատալյա Շեպելևա, Միշա Գրիգորյան, Կոնստանտին Դոլգաշով, Մերի Կարապետյան, Արամ Ենգիբարյան, Միքայել Հարությունյան, Արմինե Ավագյան, Գեղամ Բաբայան, Արտաշես Պետրոսյան, Գարեգին Կիզիրյան։

2018 թվականի հոկտեմբերի 12-ին Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպվել է «Դիզակի գույները» նկարչական սիմպոզիումի 1-ին և 2-րդ տարիների մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը[3]։

«Դիզակի գույները» երրորդ սիմպոզիում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Հադրութում կազմակերպվել է «Դիզակի գույները» միջազգային 3-րդ սիմ­պո­զիու­մը, որին մաս­նակ­ցել է 15 նկա­րիչ աշ­խար­հի 8 երկ­րից` Հո­վիկ Գաս­պա­րյան (Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, Շու­շի), Սամ­վել Թա­վա­դյան (Ար­ցախ, Ծո­վա­տեղ), Գևորգ Բա­բա­խա­նյան-Ըն­ծա (Հայաստան, Էջ­միա­ծին), Է­թի Ջա­փա­րի­ձե (Վրաս­տան, Թիֆ­լիս), Պա­վել Մուն­տիև (ՌԴ, Սոր­տա­վա­լա), Ար­մի­նե Ա­վա­գի­մյան (Ար­ցախ, Ստե­փա­նա­կերտ), Նի­նա Բոն­դա­րեն­կո (Ուկ­րաի­նա, Կիև), Յու­լյա Ան­տո­նյուկ (Բե­լա­ռուս, Մինսկ), Գո­հար Հա­րու­թյու­նյան (Հայաստան, Էջ­միա­ծին), Պու­նամ Չանդ­րի­կա Տա­գի (Հնդ­կաս­տան, Դե­լի), Յուր­գա Ավ­գուս­տայ­տի­տե (Լիտ­վա, Վիլ­նյուս), Յա­րոս­լավ Բոն­դա­րեն­կո (Ուկ­րաի­նա, Կիև), Սեր­գեյ Խա­չատ­րյան-Սեր­խաչ (Հայաստան, Երևան), Աբ­գար Խա­չատ­րյան (Հայաստան, Երևան), Վա­չա­գան Ա­լո­յան (Հայաստան, Ար­թիկ)[4]։

«Դիզակի գույները» չորրորդ սիմպոզիում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020թ՝ նախ համավարակի, ապա 44-օրյա պատերազմի պատճառով սիմպոզիում չի կազմակերպվել։

2021 թվականի հուլիսի 5-12-ն Արցախում կազմակերպվել է «Դիզակի գույները» միջազգային 4-րդ սիմ­պո­զիու­մը, որին մաս­նակ­ցել է 18 նկա­րիչ՝ Արցախից, Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Բելառուսից, Ուկրաինայից ։ Սիմպոզիումի մասնակիցները եղել են ք. Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում և հնարավորություն են ունեցել ծանոթանալ Արցախ աշխարհին, իրենց կտավներում արտացոլել Արցախի փրկված պատմության պատառիկները։ Նրանք կատարել են նաև Հադրութի շրջանը պատկերող լուսանկարներից արտատպումներ՝ գեղանկարների տեսքով։

«Դիզակի գույները» սիմպոզիումի կտավները «Դիզակ ԱՐՏ» ՄԵԿ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպոզիումը հեռանկարային նախագիծ էր՝ և՛ զբոսաշրջության, և՛ արվեստի զարգացման տեսանկյունից։ Այն հնարավորություն էր տալիս աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մարդկանց ծանոթացնել Դիզակ աշխարհին, իսկ կտավների միջոցով ներկայանալ ինչպես մեր երկրում, այնպես և նրա սահմաններից դուրս։

2020թ պատերազմի արդյունքում Հադրութի շրջանն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։

Կտավների մեծ մասը մնաց Հադրութում։ Փրկված 26 կտավներ այժմ մշտական ցուցադրության են Երևան քաղաքում՝ «ԴԻԶԱԿ ԱՐՏ» մշակութային կենտրոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հադրութում ավարտվել է "Դիզակի գույները" խորագրով նկարչական սիմպոզիումը, Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին
  2. «Հադրութում կայացել է նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիումի փակման արարողությունը». artsakhpress.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԴԻԶԱԿԻ ԳՈՒՅՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ». Журнал ЖАМ. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «ՀԱԴ­ՐՈՒ­ԹՈՒՄ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵՑ ՙԴԻ­ԶԱ­ԿԻ ԳՈՒՅ­ՆԵՐ՚ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԵՐ­ՐՈՐԴ ՆԿԱՐ­ՉԱ­ԿԱՆ ՍԻՄ­ՊՈ­ԶԻՈՒ­ՄԸ». www.artsakhtert.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 4 (օգնություն)

5. https://www.facebook.com/dizaktert/posts/4235555353193310/