Jump to content

Դիանա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիանա Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դիանա Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1982(1982-04-11) (42 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունսցենարիստ և հեռուստատեսային դեմք
ԱշխատավայրԱրմենիա TV

Դիանա Գոռի Գրիգորյան (ապրիլի 11, 1982(1982-04-11)), հայ հաղորդավար, սցենարիստ, պրոդյուսեր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը։ 1998-2003 թվականներին սովորել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանում` իրավագիտություն բաժնում։

1999 թվականից մինչև այսօր աշխատաում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ իրականացրել է բազմաթիվ հեղինակային հաղորդումներ և վարել, նկարահանել ֆիլմեր, հանդիսացել ամենավարկանիշային սերիալների սցենարների հեղինակը, ինչպես նաև պրոդյուսերը։

1999-2003 թվականներին հեղինակել և վարել է «Բումերանգ» երաժշտական, ժամանցային հաղորդաշարը[2]։ 2004-2008 թվականներին հեղինակել և վարել է  «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը» հաղորդաշարը։ 2013 թվականին հեղինակել և վարել է «Փակագծերից դուրս» հեռուստաշոուն։ 2015 թվականին հեղինակել և վարել է «Հայի աչքեր» բարեգործական հեռուստաշոուն[3]։ 2019 թվականից հեղինակել և վարել է «Իմացիր ավելին[4]» հեռուստաշոուն[5]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակային հեռուստասերիալների բովանդակության պատճառով Դիանա Գրիգորյանի անձը հաճախակի հայտնվում է հանրության քննադատությունների կենտրոնում։ Գրիգորյանի սցենարով ցուցադրված հեռուստասերիալները հաճախակի աչքի են ընկնում սպանության, ծեծի, հայհոյանքի, սեռական խտրականության և այլ բնույթի տեսարաններով և, ըստ քննադատների, որևէ ուսուցողական բնույթ չունեն[6][7][8]։ Գրիգորյանին քննադատում են նաև այն հանգամանքի համար, որ վերջինս հաճախ իր հեղինակային սերիալներում նկարահանվելու է հրավիրում դերասանական կրթություն չունեցող անձանց[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճակատագրի գերիները», 2007-2008
  • «Շփացած խելագարները», 2009
  • «Դիմակահանդես», 2009-2010
  • «Դժվար ապրուստ», 2011-2013
  • «Հարազատ թշնամի», 2013-2015
  • «Առաջնորդները», 2015-2017
  • «Նռան հատիկ», 2017-2019
  • «Գտնված երազ», 2019
  • «Անհասցե ծնվածները», 2019-2020
  • «Սարի աղջիկ» 2020-2021
  • «Երդում» 2021-2022
  • «Կույր աշխարհ» 2022-2023
  • «Մոխրոտի երազները» 2023-2024

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Diana Grigoryan». IMDb. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  2. ««Հաղորդաշարը պետք է նայել ուրախությամբ, ոչ թե նախանձով». Դիանա Գրիգորյանի «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը» վերադառնում է եթեր». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  3. «Հայի աչքեր Թողարկում 1 / Hayi achqer». 2015 թ․ հուլիսի 12. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  4. «Դիանա Գրիգորյանը եթեր է վերադառնում որպես հաղորդավարուհի՝ գիտահանրամատչելի նախագծով». www.tert.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.(չաշխատող հղում)
  5. ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ-ԿՈՄԻՏԱՍ"Սողոմոն Գևորգի Սողոմոնյան" //IMACIR AVELIN, Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին
  6. 6,0 6,1 Բաբաջանյան, Աննա. «Քիչ է` Դիանա Գրիգորյանը սցենարիստն է, նաեւ` գլխավոր հերոսուհին. նոր սերիալ». armlur.am. Ժողովուրդ օրաթերթ. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  7. «Ընդդեմ կանանց նկատմամբ սերիալային բռնության». Hetq.am. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա». Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  8. «Սպանություն, մազքաշոցի, հայհոյանք և ապտակ․ սրանք են մեդալակիր Դիանա Գրիգորյանի նվաճումները». shabat.am. 2018 թ․ մարտի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]