Դիակոպտոն (հուն․՝ Διακοπτόν), փոքր քաղաք Հունաստանում, որը գտնվում է Պելոպոնեսի հյուսիսում։ Մտնում է Արևմտյան Հունաստանի կազմի մեջ գտնվող Ահեյա ծայրամասային միավորի Էյալիա համայնքի կազմի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 2183 մարդ։ Քաղաքը գտնվում է Կորինֆյան ծովածոցի ափին՝ Վուրայկոս գետի ակունքից ոչ հեռու։ 1885 թվականին կառուցվել է երկաթուղին, որը Դիակոպտոնը կապել է Կալավրիտա քաղաքի հետ։ Միաժամանակ քաղաքի միջով անցել է Աթենք-Կորինթոս-Պատրաս հին ազգային ճանապարհ 8-ը։ Նոր ազգային ճանապարհ 8ա-ն անցել է քաղաքից 1 կմ հարավ։ Դիակոպտոնը գտնվում է Պատրասից 40 կմ արևելք և Էյոնից 15 կմ հարավ-արևելք։
Դիակոպտոնի համայնքային միության մեջ մտնում է 4 բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը հասնում է 2252 մարդու։ Մակերեսը կազմում է 31,998 կմ²[1]։