Jump to content

Դենվեր Հարբոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենվեր Հարբոր
Դենվեր Հարբորը 2014 թվականին։ Ձախից աջ․ Ուիլլ Սալազար, Իլան Ռուբին, Քրիս Լյուիս, Ահարոն Ռուբին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDenver Harbor
Երկիր Սան Դիեգո,
Կալիֆոռնիա Կալիֆորնիա
Ժանրերալտերնատիվ մետալ[1],
փոսթ-գրանջ[1], փոփ փանկ
Գործունեություն2002 - 2006
ԼեյբլUniversal Music
ԿապվածNine Inch Nails

Դենվեր Հարբոր, Denver Harbor, ամերիկյան ալտերնատիվ ռոք խումբ, ձևավորվել է Սան Դիեգոյում՝ Կալիֆորնիայի նահանգում։ Խումբը ստեղծվել է 2002 թվականին Fenix TX-ի նախկին անդամներ Ուիլլ Սալազարի և Քրիս Լյուիսի, ինչպես նաև F.O.N խմբի անդամներ Իլան Ռուբինի և Ահարոն Ռուբինի կողմից[2][3]։ Extended Play դեբյուտային մինի-ալբոմի թողարկումից հետո՝ 2003 թվականին, Դենվեր Հարբորըը ժամանակավորապես պայմանագիր է ստորագրում Universal Music լեյբլի հետ, որից հետո 2004 թվականին թողարկվում է միակ լիամետրաժ ստուդիական ալբոմը՝ Scenic անվանումով։ 2006 թվականին խումբը դադարում է գոյություն ունենալ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորում և դեբյուտ (2002-2003)[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցությունից յոթ տարի անց՝ 2002 թվականին ինչ-որ առևտրական տարաձայնությունների պատճառով Ուիլլ Սալազարը և Քրիս Լյուիսը լսում են Fenix TX խումբը, որը հետագայում քայքայվում է[2]։ Սալազարը ուզում էր ստեղծել սեփական երաժշտական նախագիծը։ Այդ ժամանակ Քրիս Լյուիսը շարունակում էր իր մասնակցությունը Big Black Boat սայդ-նախագծին՝ Fenix TX-ի նախկին անդամների հետ, բայց Լյուիսը հրաժարվում է և ցանկանում է շարունակել աշխատանքը Սալազարի հետ[2]։ Հետո երաժիշտներին են միանում F.O.N-ի անդամները՝ Ահարոն և Իլան Ռուբին եղբայրները․ Իլանը այդ ժամանակ համարվում էր Blink-182 խմբի թմբկահարի՝ Թրևիս Բարքերի հովանավորյալը։ Խմբի միավորուման մասին՝ Denver Harbor անվանումով, երաժիշտները պաշտոնապես սկսում են հայտարարել 2002 թվականի դեկտեմբերից[2]։

Խմբի բեմական դեբյուտը տեղի է ունենում 2003 թվականի մարտի 14-ին՝ The Scee անվանումով, Սան Դիեգոյում[3]։ Դրանից հետո Denver Harbor իր սեփական ստուդիայում ձայնագրում երեք երգ՝ «All I Want», «Move On» և Ավրիլ Լավինի «I’m with You» երգի քավեր տարբերակը․ այդ կոմպոզիցիաները տեղ են գտնում MP3.com կայքում և վայելում են լսողների համակրությունը[4]։ Մի քանի շաբաթ անց խումբը արդեն ուներ իր լսողները, որոնց մեծ մասը եղել են Fenix TX խմբի երկրպագուները։ Սան Դիեգոյի ակումբներում մի շարք համերգներից հետո երաժիշտները վերադառնում են ստուդիա։ Խումբը սկսում է աշխատել նոր նյութի վրա, որը հետագայում թողարկում է Extended Play մինի-ալբոմում[5], որի պրոդյուսերը եղավ Ջո Մարլետը։ Այդ ժամանակ խմբի համար ձևավորվում է ամուր ֆան-բազա, որի արդյունքը լինում է «Outta My Head» կոմպոզիցիայի հաճախակի ռոտացիան՝ Արիզոնայի հայտնի KEDJ 103.9 ռադիոկայանով։ The Edge օնլայն-չարթում KEDJ 103.9-ի կայանը բավականին հեղինակություն բերեց Denver Harbor-ի համար և այն դուրս եկավ Edgefest փառատոնից ավելի քան 20 000 երկրպագուով[6]։ 2004 թվականի սկզբին խումբը տալիս է մի քանի համերգներ, այդ թվում այնպիսի հայտնի փանկ ռոք խմբերի հետ ինչպիսիք են՝ Me First and the Gimme Gimmes, Flogging Molly և Story of the Year-ը։

Ստուդիական ալբոմ և գործողությունների կասեցում (2004-2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի հաջողությունները աճում են մի քանի ձայնագրական ընկերությունների հետ համագործակցության ժամանակ՝ այդ թվում նաև Universal Records-ի։ 2004 թվականի մայիսին Denver Harbor-ը պայմանագիր է կնքում Universal-ի հետ և սկսում է ստուդիական ալբոմի ձայնագրությունները։ Scenic անվանումով սկավառակը թողարկվում է 2004 թվականի հոկտեմբերի 12-ին[7]։ Երաժշտական ծրագրով ալբոմը պետք է շատ բազմազան լիներ․ Scenic-ը իր մեջ ընդգրկում էր փոսթ-գրանջի, ռեգիի, փոփ-ռոքի տարրեր, ինչպես նաև հստակ լսվել է Fenix TX-ի փոփ-փանկի տարրերը[7]։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
Անալբոմ երգեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]