Դենի Ալար
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1990[1][2][3] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Սլավոնական բրոդ, Խորվաթիա | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դենի Ալար (գերմ.՝ Deni Alar,հունվարի 18, 1990[1][2][3], Սլավոնական բրոդ, Խորվաթիա), ծագումով խորվաթ ավստրիացի ֆուտբոլիստ, «Ռապիդ» ակումբի և Ավստրալիայի հավաքականի հարձակվող։
Դենիի հայրը՝ Գորանը, եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալարը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Լեոբեն» ակումբում։ 2006 թվականին հիմնական կազմում նորամուտն է նշել Ավստրիայի առաջին լիգայում։ 2009 թվականին Դենին տեղափոխվել է «Կապֆենբերգ»։ Մայիսի 2-ին «Ռիդա»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Ավստրիայի ֆուտբոլի առաջնությունում։ Մայիսի 15-ին «Շտուրմ»-ի դեմ մենամարտում Ալարը խփել է իր առաջին գոլը «Կապֆենբերգ»-ի կազմում[4]։
2011 թվականի ամռանը Ալարը տեղափոխվել է մայրաքաղաքային «Ռապիդ» ակումբ։ Հուլիսի 16-ին «Ադմիրա Վաքեր Մյոդլինգ»-ի դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմի կազմում[5]։ Սեպտեմբերի 24-ին «Վաքեր»-ի դեմ խաղում Դենին խփել է իր առաջին գոլը «Ռապիդ»-ի կազմում[6]։
2016 թվականի ամռանը Ալարը պայմանագիր է կնքել «Շտուրմ»-ի հետ։ Հուլիսի 23-ին «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբի դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմի կազմում[7]։ Հենց այս մենամարտում Դենին խփել է իր առաջին գոլը «Շտուրմ»-ում։ Երկու մրցաշրջան անընդմեջ Ալարը դարձել է առաջնության երկրորդ ռմբարկուն։ 2018 թվականին օգնել է թիմին հաղթել Ավստրիայի գավաթում և զբաղեցնել երկրորդ տեղը ազգային առաջնությունում։ Նույն թվականին Ալարը վերադարձել է «Ռապիդ»։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի նոյեմբերի 14-ին Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Ալարը նորամուտ է նշել Ավստրիայի հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարկո Առնաուտովիչին[8]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Ավստրիայի գավաթի գավաթակիր՝ 2017/2018
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Капфенберг VS. Штрум 3:3» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Рапид Вена VS. Адмира Ваккер Мёдлинг 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Ваккер Инсбрук VS. Рапид Вена 0:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 24.
- ↑ «Штурм VS. Ред Булл Зальцбург 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Австрия VS. Уругвай 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Профиль на сайте sports.ru
- Профиль на сайте weltfussball.de
- Профиль на сайте transfermarkt.de
- Профиль на сайте kicker.de
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենի Ալար» հոդվածին։ |
|