Դեյվիդ Փաքարդ
Դեյվիդ Փաքարդ անգլ.՝ David Packard | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1912[1][2][3] |
Ծննդավայր | Պուեբլո, Կոլորադո, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 26, 1996[1][4][2][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Պալո Ալտո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան (1938) և Centennial High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ճարտարագետ և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Hewlett-Packard և Ջեներալ էլեկտրիկ |
Ամուսին | Lucile Salter? |
Ծնողներ | հայր՝ Sperry Packard?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | United States Deputy Secretary of Defense? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[12] |
Երեխաներ | Julie Packard?, Դեյվիդ Վուդլի Փաքարդ, Susan Packard Orr? և Nancy Packard Burnett? |
David Packard Վիքիպահեստում |
Դեյվիդ Փաքարդ (անգլ.՝ David Packard, սեպտեմբերի 7, 1912[1][2][3], Պուեբլո, Կոլորադո, ԱՄՆ - մարտի 26, 1996[1][4][2][…], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Ուիլյամ Հևլեթի հետ համատեղ հիմնադրել է Hewlett - Packard ընկերությունը։ Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1989)[13]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեյվիդ Փաքարդը ծնվել է Կոլորադոյի Պուեբլո քաղաքում (ԱՄՆ)։ 1936 թվականին Ստենֆորդի համալսարանում (Կալիֆորնիա նահանգ) բակալավրի աստիճան ստանալուց հետո աշխատանքի է անցնում General Electric ընկերությունում՝ որպես ինժեներ։ General Electric - ում աշխատելիս Դեյվիդը նույն սենյակում էր ապրում մեկ այլ ինժեների ՝ Ջոն Ֆլյուկի հետ, ով հետագայում ստեղծեց խոշոր ընկերություն, որը գոյություն ունի մինչ օրս ՝ Fluke Corporation[14]: Նրանք սենյակակիցներ էին և ընկերներ մնացին ողջ կյանքի ընթացքում[15]։
1938 թվականին նա վերադառնում է Կալիֆորնիա ՝ Պալո Ալտո ՝ ուսումը շարունակելու համալսարանում։ Հաջորդ տարի նա, արդեն որպես գիտությունների մագիստրոս, իր ընկերոջ և համակուրսեցի Ուիլյամ Հևլեթ հետ ստեղծեց գործընկերություն, որը կոչվում էր Հևլեթ-Փաքարդ ընկերություն՝ 538 դոլար, գրանցված կապիտալով։
Ընկերության առաջին արտադրանքը RC ձայնային հաճախականության գեներատորն էր, որը Հևլեթը նախագծել էր ուսման ընթացքում։ Ընկերության ամբողջ արտադրությունն այն ժամանակ գտնվում էր Պալո Ալտոյի փոքրիկ ավտոտնակում։
Դեյվիդ Փաքարդը մնաց ընկերության անդամ մինչև 1947 թվականը, երբ այն վերածվեց կորպորացիայի։ Այդ ժամանակ Փաքարդը դարձավ նրա նախագահը, իսկ 1964 թվականին նա ընտրվեց ընկերության խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն (գլխավոր գործադիր տնօրեն)։
Փաքարդը լքեց իր հիմնադրած ընկերությունը 1969 թվականին՝ նախագահ Նիքսոնի առաջին ժամկետում դառնալով պաշտպանության փոխնախարար։ Գրեթե երեք տարի այս պաշտոնում ծառայելուց հետո։ Փաքարդը թոշակի անցավ 1971 թվականին և վերադարձավ Պալո Ալտո, որտեղ կրկին ընտրվեց Hewlett-Packard-ի խորհրդի նախագահ։
Մինչև իր մահը Դեյվիդ Փաքարդը ակտիվորեն աշխատում էր բազմաթիվ հասարակական և բիզնես կազմակերպություններում և կրթական հաստատություններում։ Փաքարդը եղել է Հերբերտ Հուվերի բարեգործական հիմնադրամի, American Enterprise Institute (Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտ) և Հուվերի հասարակական կազմակերպության հովանավորը։ Իր կնոջ հետ միասին նա հիմնել է բարեգործական հիմնադրամ, որը կոչվում է նրանց անուններով (David և Lucile Packard Foundation)։ 1975-1982 թվականներին եղել է Ամերիկա-խորհրդային առևտրատնտեսական խորհրդի գիտության և տեխնոլոգիաների կոմիտեի անդամ, իսկ 1983-1985 թվականներին՝ ամերիկա-ճապոնական հաշտեցման հանձնաժողովի նախագահ։ 1990-1992 թվականներին նաև եղել է գիտության և տեխնոլոգիաների Նախագահական խորհրդի անդամ։ ԱՄՆ-ի շատ համալսարաններ նրան շնորհել են պատվավոր դոկտորի կոչումներ։
Որդին՝ պրոֆեսոր Դեյվիդ Վուդլի Փաքարդը, զբաղվում էր դասական լեզուների ուսումնասիրությամբ և համակարգչային մեթոդների կիրառմամբ հնագույն արձանագրությունները վերծանելու համար։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ https://www.smenet.org/Professional-Development/Awards-Competitions/Award-Recipients/John-Fritz-Medal-Award
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/public-welfare-medal.html
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/founders-rl.pdf
- ↑ https://www.fi.edu/laureates/david-packard-0
- ↑ https://www.washingtonaward.com/directory/1970s/
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ «APS Member History». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
- ↑ «John M. Fluke — UWEE». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «HistoryLink.org- the Free Online Encyclopedia of Washington State History». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Путь HP: автобиография
- Appearances on C-SPAN
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 26 մահեր
- 1996 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ