Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Ռոքֆելլեր
անգլ. ՝ David Rockefeller Ծնվել է հունիսի 12 , 1915 (1915-06-12 ) [1] [2] [3] Ծննդավայր Նյու Յորք շրջան , Նյու Յորք , Նյու Յորք , ԱՄՆ [1] Մահացել է մարտի 20 , 2017 (2017-03-20 ) [1] [2] [3] (101 տարեկան) Մահվան վայր Pocantico Hills , Մաունտ Փլեզանտ , Վեստչեստեր շրջան , Նյու Յորք , ԱՄՆ [1] Քաղաքացիություն ԱՄՆ [4] [5] Կրթություն Հարվարդի համալսարան , Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց , Չիկագոյի համալսարան , Կոլումբիայի համալսարան և New Lincoln School ? Մասնագիտություն արվեստի կոլեկցիոներ , բանկիր , ինքնակենսագիր , պետական գործիչ , գործարար , միջատաբան , գրող , ձեռնարկատեր , բարեգործ , ֆինանսիստ , զինվոր և commissioned armed forces officers Ամուսին Margaret McGrath ? Ծնողներ հայր՝ Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր , մայր՝ Էբբի Օլդրիչ Ռոքֆելլեր Կուսակցություն ԱՄՆ Հանրապետական կուսակցություն [6] Պարգևներ և մրցանակներ Անդամություն ԱՄՆ բանակ , Եռակողմ հանձնաժողով և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն [8] Երեխաներ David Rockefeller, Jr. ? , Eileen Rockefeller Growald ? , Abby Rockefeller ? , Peggy Dulany ? , Richard Rockefeller ? և Neva Goodwin Rockefeller ? David Rockefeller Վիքիպահեստում
Դեյվիդ Ռոքֆելլեր[9] ավագ (անգլ. ՝ David Rockefeller Sr. [ˈdeɪvɪd ˈrɑkəˌfɛlɚ] ; հունիսի 12 , 1915 (1915-06-12 ) [1] [2] [3] , Նյու Յորք շրջան , Նյու Յորք , Նյու Յորք , ԱՄՆ [1] - մարտի 20 , 2017 (2017-03-20 ) [1] [2] [3] , Pocantico Hills , Մաունտ Փլեզանտ , Վեստչեստեր շրջան , Նյու Յորք , ԱՄՆ [1] ), ամերիկացի բանկիր, պետական գործիչ, գլոբալիստ , Ռոքֆելլերների տան գլուխը։ Նավթային մագնատ և դոլարային առաջին միլիարդատեր Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի թոռը։ Նրա եղբայրներն են եղել ԱՄՆ 41-րդ փոխնախագահ Նելսոն Ռոքֆելլերը և Արկանզաս 37-րդ նահանգապետ Ուինթրոփ Ռոքֆելլերը ։ Ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, ով ապրել է 100 տարեկանից ավելի։ Անդամակցել է Բիլդերբերգյան ակումբին ։
Դեյվիդ Ռոքֆելլերը ծնվել է Նյու Յորքում ։ 1936 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը , այնուհետև սովորել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցը ։ 1940 թվականին թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Չիկագոյի համալսարանում ։ Ատենախոսության թեման եղել է՝ «Չօգտագործված ռեսուրսներ և տնտեսական կորուստներ» (անգլ. ՝ Unused Resources and Economic Waste ): Միևնույն տարում սկսել է աշխատել պետական ծառայության համակարգում՝ դառնալով Նյու Յորքի քաղաքապետ Ֆիորելո Լա Գուարդիայի քարտուղարը։ 1941- 1942 թվականներին աշխատել է Պաշտպանական դեպարտամենտում։ 1942 թվականին անցել է զինվորական ծառայության՝ 1945 թվականին ստանալով կապիտանի կոչում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Հյուսիսային Աֆրիկայում և Ֆրանսիայում ՝ ծառայելով զինվորական հետախուզությունում։ 1946 թվականին գլխավորել է «Chase Manhattan Bank»-ը[10] ։ 1981 թվականի ապրիլի 20-ին անցել է թոշակի։ Բարեկամական հարաբերությունների մեջ է գտնվել Հենրի Քիսինջերի և Զբիգնև Բժեզինսկիի հետ։ Մահացել է 2017 թվականի մարտի 20-ին՝ 101 տարեկան հասակում։
Unused Resources and Economic Waste, Doctoral dissertation, University of Chicago Press, 1941;
Creative Management in Banking, «Kinsey Foundation Lectures» series, New York: McGraw-Hill, 1964;
New Roles for Multinational Banks in the Middle East, Cairo, Egypt: General Egyptian Book Organization, 1976;
Memoirs, New York: Random House, 2002. (ISBN 5-7133-1182-1 — 564 p., 2003.)
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 David Rockefeller, Philanthropist and Head of Chase Manhattan, Dies at 101
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
↑ Son of David Rockefeller Dies in Small-Plane Crash // The New York Times / J. Kahn — Manhattan , NYC : New York Times Company , A. G. Sulzberger , 2014. — ISSN 0362-4331 ; 1553-8095 ; 1542-667X
↑ http://www.nndb.com/org/207/000134802/
↑ https://www.wikidata.org/wiki/Q11239
↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
↑ Notable Names Database — 2002.
↑ Распространённая передача фамилии в русских текстах; более точная передача — Рокефеллер
↑ «The Rockefeller Archive Center - David Rockefeller Biographical Sketch» . rockarch.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին .
Բառարաններ և հանրագիտարաններ