Դանի Շմուլևիչ-Ռոմ
Դանի Շմուլևիչ-Ռոմ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1940[1] |
Ծննդավայր | Հայֆա, Իսրայել |
Մահացել է | հունվարի 18, 2021[2] (80 տարեկան) |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Դանիել (Դանի) Շմուլևիչ-Ռոմ (եբրայերեն՝ דני (רום) שמולביץ նոյեմբերի 29, 1940[1], Հայֆա, Իսրայել - հունվարի 18, 2021[2]), իսրայելցի ֆուտբոլիստ, «Մաքքաբի» ակումբի և Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1940 թվականին։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է 1957 թվականին՝ «Մաքքաբի» ակումբում, որտեղ խաղացել է 17 տարի։ Եղել է տոտալ ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես պաշտպան, կիսապաշտպան և հարձակվող։ «Մաքքաբիի» հանդիպումների մեկի ժամանակ դարպասապահի վնասվածքից հետո դարպասը զբաղեցրել է Դանին[3]։
1969-1970 թվականների մրցաշրջանը վերջինն է եղել Դանի կարիերայում, սակայն 1972-1973 թվականների մրցաշրջանին նա հրավեր է ստացել ակումբից՝ օգնելու «Մաքքաբիին» փրկել դուրս չմնալուց։ Այդպես նա անց է կացրել ևս ութ հանդիպում։
1960 թվականին նա իր նորամուտը նշել է Իսրայելի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում։ Ազգային հավաքականում իր 11-ամյա կարիերայի ընթացքում նա անցկացրել է 25 հանդիպում։
Ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 1970 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությանը, որը եղել է Իսրայելի միակ աշխարհի առաջնությանը։
Հաց վաստակելու համար նա գիշերն աշխատել է որպես դիջեյ։ Ֆուտբոլից բացի նա նաև խաղացել է Թենիսի ազգային լիգայում Հայֆայի «Կարմել» ակումբում[3]։
Դանին մահացել է 2021 թվականի հունվարի 18-ին, 80 տարեկան հասակում, քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 אגדת מכבי חיפה, דני רום, הלך לעולמו בגיל 80 (երբ.)
- ↑ 3,0 3,1 Страница на официальном сайте «Маккаби Хайфа»
- ↑ אגדת מכבי חיפה, דני רום, הלך לעולמו בגיל 80 (in Hebrew)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|