Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1932
Անվանված էԴանիել Վարուժան
Աշակերտներ1208
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան, Սեբաստիայի փողոց 19 շենք
Կայքschool89.schools.am

Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1932 թվականին։ Սկզբում ունեցել է 3 դասարան՝ 42 աշակերտով։ 1938-1939 ուսումնական տարում դպրոցը դարձել է միջնակարգ, 1961 թվականին տեղափոխվել է Սեբաստիա փողոցի 19 հասցեի քառահարկ կառույց։ 1962 թվականին դպրոցն անվանակոչվել է բանաստեղծ Դանիել Վարուժանի անունով[1][2]։ Բանաստեղծի ծննդյան 100-ամյակի տոնակատարությանը մասնակցել են աշխարհի 27 երկրներից ժամանած սեբաստացիներ, այդ թվում ԱՄՆ-ում ապրող նրա որդին՝ Հայկ Վարուժանը։

Դանիել Վարուժանի կիսանդրին համանուն դպրոցի առջև

1974 թվականին դպրոցի առջև տեղադրվել է Դանիել Վարուժանի կիսանդրին (քանդակագործ՝ Թորգոմ Չորեքչյան

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
  2. «Երևանի Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]