Գևորգ Սահակյան (հեղափոխական)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Սահակյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Սահակյան | |
---|---|
Ծնվել է | 1884 |
Մահացել է | 1965 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Սահակյան Գևորգ Հովհաննեսի (1884, Գանձակ - 1965, Երևան), հայ բոլշևիկ հեղափոխական, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից։ ԽՄԿԿ անդամ 1904 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատելով Գանձակի դեպոյում, որպես փականագործ, ակտիվորեն մասնակցել է երկաթուղային բանվորների 1904-1905 թվականների գործադուլներին։ 1906 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել Վարշավայի երկաթուղային գումարտակում, հաղորդակցվել բանվորական շարժմանը։ Զորացրվելուց հետո, 1917 թվականին վերադարձել է Գանձակ, որտեղ կարմիր գվարդիայի շարքերում պայքարել է մուսավաթական ուժերի դեմ։ 1918-1920 թվականներին Սահակյանը, որպես շոգեքարշի մեքենավար, աշխատել է Թիֆլիսում, Սարիղամիշում և Ալեքսանդրապոլում։ Միաժամանակ կատարել է բոլշևիկյան կազմակերպությունների հանձնարարությունները։ 1920 թվականի Մայիսյան ապստամբության օրերին եղել է Ալեքսանդրապոլի երկաթուղային բանվորների մարտական ջոկատում։ 1921 թվականի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար ծավալված փետրվարյան ապստամբության ճնշմանը մասնակցել է Նոր Բայազետի ռազմաճակատում։ Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատումից հետո մինչև 1926 թվականը եղել է Ալեքսանդրապոլի երկաթուղային դեպոյի մեքենավար։ 1926 թվականից նշանակվել է տնտեսական ղեկավար աշխատանքի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 136)։ |