Գևորգ Գրիգորյանը ստեղծել է գունային և գծային ինքնատիպ կառուցվածքով դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, որոնցում դրսևորվել է զուսպ գույներով խոր հույզեր արտահայտելու նրա գեղանկարչական հակումը։ Թիֆլիսի մշակութային առանձնահատուկ մթնոլորտը, հայ ժողովրդի անցյալը, ռուսական, վրացական, հայկական մշակույթի ականավոր գործիչները տեղ են գտել Գրիգորյանի փոքրաչափ գործերում։ Նրա կտավներն աչքի են ընկնում թիֆլիսահայ գեղանկարչական դպրոցին հատուկ զուսպ գեղեցկությամբ, կերպարային բազմազանությամբ։
1918 թվականին մասնակցել է դպրոցի աշակերտների հաշվետու ցուցահանդեսին
1927 թվականին մասնակցել է թբիլիսյան նկարիչների ցուցահանդեսին, Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակին նվիրված ԽՍՀՄ ժողովուրդների արվեստների ցուցահանդեսին (Մոսկվա)
1929-1948 թվականներին մասնակցել է Երևանում և Թբիլիսիում կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսներին
1965 թվականին առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, Երևան
1972 թվականին մասնակցում է Անդրկովկասի նկարիչների ցուցահանդեսին, Մոսկվա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 225)։