Jump to content

Գևորգ Գրիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Գրիգ
Ծնվել էսեպտեմբերի 11, 1893(1893-09-11)
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 6, 1987(1987-06-06) (93 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Գևորգ Գրիգ Վիքիդարանում

Գևորգ Գրիգ (Գևորգ Անանի Գրիգորյան, սեպտեմբերի 11, 1893(1893-09-11), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1987(1987-06-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, տնտեսական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից, ԽՄԿԿ անդամ՝ 1946 թվականից։

Գրական կեղծանուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրճատել է ազգանվան վերջին երկու վանկը և գրական կեղծանուն դարձրել «Գրիգը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1893 թ.-ի սեպտեմբերի 11-ին, Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում։ Հետո սովորել է Երևանի թեմական դպրոցում, որն ավարտել է 1911 թվականին։ 1919 թվականին ուսումը շարունակել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում, որն ավարտել է 1924 թվականին։

1912-1916 թթ. որպես ուսուցիչ աշխատել է Հյուսիսային Կովկասի Եդեսիա հայկական ավանում։

1916-1918 թթ. աշխատել է Սանահինի, ապա Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) որբանոցներում։ 1918-1919 թթ. ուսուցչություն է արել Աբխազիայի Անուխվա գյուղի դպրոցում։ Ուսանողական տարիներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Թիֆլիսի հայկական 73-րդ դպրոցում։

1925-1933 թթ. եղել է Թիֆլիսի հայկական թիվ 70 դպրոցի ուսմասվարը։ Այդ տարիներին միաժամանակ աշխատել է Անդրկովկասյան պետպլանում՝ որպես ավագ գիտաշխատող։

1923 թ.-ին տպագրվել է նրա «Բամբակագործությունը, ոչխարաբուծությունը և անտառագործությունն Անդրկովկասում» հոդվածաշարը, որի համար Թիֆլիս պոլիտեխնիկական ինստիտուտի գիտական խորհուրդը 1924 թվականի հոկտեմբերի 19-ին նրան շնորհել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։

1933-1937 թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Թիֆլիսի 82-րդ հայկական դպրոցում։ Ապա դասավանդել է 81-րդ հայկական դպրոցում (1937-1941), 40-րդ հայկական դպրոցում (1945-1951

Նրա ստեղծագործություններնն առանձին գրքերով լույս են տեսել վրացերեն։

Երկարամյա մանկավարժական աշխատանքի համար 1949 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկաթի երգը, Թիֆլիս, «Մարտակոչ»-ի հրատարակչություն, 1925, 16 էջ։
  • Գյուղացին ու գայլը (հեքիաթ), Թիֆլիս, 1927, 15 էջ։
  • Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1929, 32 էջ։
  • Հաղթանակի ուղիներով, Թբիլիսի, «Սախելգամի», 1956, 79 էջ։
  • Հայրենիքի համար (պոեմ՝ նվիրված Սովետական Միության հերոս Լևոն Դարբինյանին), Երևան, Հայպետհրատ, 1959, 55 էջ։
  • Եղբայրության ծաղկեփունջ, Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1963, 90 էջ։
  • Իմ ծաղիկները, Երևան, «Հայաստան», 1965, 102 էջ։
  • Սեր (բանաստեղծություններ), Երևան,«Սովետական գրող», 1978, 67 էջ։
  • Սիրո վարդեր, Թբիլիսի, «Մերանի», 1979։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յարոսլավսկի, Գյուղ և քաղաք, Երևան,Պետհրատ, 1926, 29 էջ։
  • Լենինի ժամը դպրոցում, Թիֆլիս, 1925, 151 էջ։
  • Լոպե դե Վեգա, Վալենսիայի այրին, Երևան, Հայպետհրատ, 1963, 215 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 13.
  • Գևորգ Գրիգ Արխիվացված 2022-02-08 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Գրիգ» հոդվածին։