Jump to content

Գրիգոր Հարությունյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հարությունյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Հարությունյան
ԽՍՀՄ և ՀԽՍՀ I, II, III գումարումների Գերագույն խորհուրդների պատգամավոր
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1]
Կրթություն՝ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1924)[1]
Մասնագիտություն՝ պետական գործիչ և կուսակցական աշխատող
Ծննդյան օր նոյեմբերի 7, 1900(1900-11-07)[1][2]
Ծննդավայր Թելավ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանի օր նոյեմբերի 9, 1957(1957-11-09)[1][2] (57 տարեկան)
Վախճանի վայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Թաղված Թբիլիսի
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Գրիգոր Արտեմի Հարությունյան (Հարությունով) (ռուս.՝ Григроий Артемьевич Арутинов, նոյեմբերի 7, 1900(1900-11-07)[1][2], Թելավ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 9, 1957(1957-11-09)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1919

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է Թելավի գիմնազիայում։ 1919-1920 թվականներին ընդհատակյա կուսակցական-կազմակերպչական աշխատանք է տարել Կախեթի մարզում։ 1920 թվականին ձերբակալվել է և բանտում մնացել է մինչև Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումը։

1921 թվականին եղել է Վրաստանի կոմկուսի Թելավի գավառական կոմիտեի քարտուղար։ 1922 թվականին աշխատել է վրացական դիվիզիայի քաղբաժնում։ 1922-1924 թվականներին սովորել է Մոսկվայի Կարլ Մարքսի անվան ժողովրդական տնտեսագիտական ինստիտուտում։ Ավարտելուց հետո, մինչև 1927 թվական կուսակցական ղեկավար աշխատանք է տարել Թբիլիսիի կազմակերպության լենինյան ռայոնում, Թելավիի գավարական կոմիտեում ևայլն։ 1927-1934 թվականներին կուսակցական ղեկավար աշխատանք է տարել ՎԿԿ ԿԿ ապարատում (գյուղբաժնի վարիչ, Բանգյուղտեսչության ժողկոմի և Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԿԿ կազմ-բաժնի վարիչ և քարտուղարության անդամ)։

1934-1937 թվականներին Հարությունյանը վարել է ՎԿԿ Թբիլիսիի քաղկոմի քարտուղարի պաշտոնը։ 1937-1953 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, 1938 թվականի մայիսից նաև Երքաղկոմի առաջին քարտուղար։ Հարությունյանը եղել է ՎԿԿ ԿԿ (1930-1937), ՀԿԿ ԿԿ (1937-1953) բյուրոների անդամ, Անդրերկրկոմի բյուրոյի անդամության թեկնածու (1930-1936), 1939 թվականից ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1949 թվականից՝ անդամ։

Գրիգոր Հարությունյանը (առաջին շարքում ձախից) և Աղասի Սարգսյանը (առաջին շարքում աջից) ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նիստին, 1946

1945 թվականին անհաջողությամբ դիմել է Իոսիֆ Ստալինին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Հայաստանին միացնելու խնդրանքով։

Ընտրվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ I, II, III գումարումների Գերագույն խորհուրդների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 4, Հայրենական պատերազմի I աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Լավրենտի Բերիայի ձերբակալումից հետո Հարությունյանը, համարվելով Բերիայի «դրածոն», սուր քննադատության է արժանացել կուսակցության մեջ։ 1953 թ․ նոյեմբերի 28-ին ազատվեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից։ Պաշտոնում նրան փոխարինեց Սուրեն Թովմասյանը։ Պաշտոնից ազատվելուց հետո աշխատել է որպես սովխոզի նախագահ Երևանի մոտակայքում։ Մահացել է Թբիլիսիում 1957 թ․ նոյեմբերի 9-ին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Национальная Академия наук Республики Армения. Институт Истории. «Григорий Арутюнов жизнь и деятельность» Составители։ Нами Микоян, Грант Аветисян. Издательство «Гитутюн» НАН РА Ереван 2000г.
  • В. Петросян.«Время Григория Арутюняна». В 3-х томах. Ереван. 2008г.
  • Фильм "Григорий Арутюнов: Первый секретарь второй Республики" https://www.youtube.com/watch?v=sYCrFdKiErk

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Հարությունյան (քաղաքական գործիչ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Հարությունյան (քաղաքական գործիչ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 319