Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում, այնուհետև ավարտել Սևաստոպոլի Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ուսումնարանը (1941), որպես մոտորանավակի հրամանատար մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել, կոնտուզիա ստացել։ Պատերազմից հետո վերսկսել է ընբշամարտի մարզումները, մասնակցել մրցումների, դարձել ԽՍՀՄ (1950, 1952) և աշխարհի (1953) չեմպիոն։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
1954 թվականին ավարտել է իր մարզական մրցելույթները։ Հետագայում դարձել է Ռոստովի Ֆիզկուլտուրայի տան տնօրեն։ Կյանքի վերջին տարիներին եղել է «Ռոստսելմաշ» գործարանի մարզական ակումբին առընթեր մանկապատանեկան մարզադպրոցի ստեղծման նախաձեռնողներից մեկը և դրա առաջին տնօրենը։ Նրա եռանդուն մասնակցությամբ է հիմնադրվել Դոնի Ռոստով քաղաքի «Հերկուլես» մարզահամալիրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 459)։