Գուտին Տոմնատիկ
Appearance
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գուտին Տոմնատիկ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Ուկրաինա |
Վարչատարածքային միավոր | Ռախովի շրջան |
Լեռնաշղթա | Չեռնոգորա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2016 մետր |
Գուտին Տոմնատիկ (ուկրաիներեն՝ Гутин Томнатик), լեռ Չեռնոգորա լեռնաշղթայում, Ուկրաինայի ամենաբարձր լեռներից մեկը։
Գտնվում է Ուկրաինայի Անդրկարպատյան մարզում, Կարպատյան բիոսֆերային արգելոցում (Ռեռնոգորայի արգելոցային զանգված)։ Հյուսիս-արևելյան լանջին Գուտին Տոմնատիկ և Բրեբենեսկուլ լեռների միջև 1801 մ ծովի մակարդակից բարձրության վրա գտնվում է Բրեբենեսկուլ լիճը։
Լեռան գագաթից հարավ գտնվում է Պոլոնինա Բրեբենեսկա բնավայրը, դեպի հյուսիս գտնվում է Ռեբրա, և արևելք՝ Բրեբենեսկուլ լեռները։
Լեռան ռելիեֆի վրա զգալի ազդեցություն է ունեցել սառցադաշտը։ Լեռան վրա աճում են ենթաալպիական և ալպիական գոտիների բույսեր, կան բազմաթիվ հազվագյուտ բույսեր։
Ամենամոտ բնակավայրերն են՝ Գովերլա (Անդրկարպատյան մարզ) և Բիստրեց (Իվանո-Ֆրանկովսկի մարզ) գյուղերը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գուտին Տոմնատիկ լեռը Արխիվացված 2013-11-08 Wayback Machine