Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/hy/7/7b/%D4%B3%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D6%81_%D5%A9%D5%A5%D5%B4%D5%AB_%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.jpg)
Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպություն
Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառույցն ընդգրկում է թեմի 12 համայնքների երիտասարդաց միությունները. այլ կերպ կոչվում է ՀԱԵԳԹԵԿ (Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպություն)։ Նպատակն է համախմբել երիտասարդներին Հայ Առաքելական եկեղեցու շուրջ՝ ծանոթացնելով հոգևոր այն արժեքներին, որոնք բոլոր ժամանակներում ունեցել են ազգապահպան նշանակություն։ Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի` կազմակերպվում են միջոցառումներ թե եկեղեցական և թե ազգային տոներին, ուխտագնացություններ, խոնարհված եկեղեցիների մաքրման և բարեկարգման աշխատանքներ, խաչերթեր, բանավեճեր հագևոր, ինչպես նաև տարբեր առանցքային հարցերի շուրջ։ Կազմակերպվում են հանդիպումներ թեմակալ առաջնորդի, թեմի հոգևորականների հետ, ունենում հոգևոր զրույցներ, դասեր, ֆիլմի դիտում-քննարկումներ։
Իրականացվում են ամեն հնարավոր միջոցառումները` երիտասարդներին զերծ պահելու տարբեր ազգակործան հոսանքներից, աղանդավորական կազմակերպություններից. փոխարենը մոտեցնելով հոգևոր-ազգային կարևորագույն արժեքների։
Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլոր հնարավոր և օգտակար միջոցներով սատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը, զորավիգ լինել նրա հոգևոր, ազգային և մշակութային գործունեությանը։
- Համախմբել երիտասարդ հայ քրիստոնյաներին և կազմակերպել նրանց ընկերային կյանքը՝ առաջնորդվելով քրիստոնեական և ազգային արժեքներով ու սկզբունքներով։
- Աջակցել երիտասարդ հայ քրիստոնյաներին սովորել, գործադրել և տարածել քրիստոնեական կրոնը՝ ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վարդապետության։
- Աջակցել հայ ժողովրդի ազգային ինքնօրինակ ավանդույթների, մշակույթի և լեզվի պահպանման գործընթացին։
- Նպաստել համայնքների միությունների համագործակցությանը. կազմակերպել համաթեմական ծրագրեր, աջակցել քույր միությունների համատեղ աշխատանքին։
Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության (այսուհետ՝ ՀԱԵԳԹԵԿ) մեջ մտնում են Գուգարաց թեմում (Լոռու մարզ) գործող բոլոր երիտասարդաց, պատանեկան և մանկապատանեկան միությունները։ 2013 թվականի հունիս ամսի դրությամբ ՀԱԵԳԹԵԿ կազմի մեջ կան թվով 12 միություն, դրանք են.
- Վանաձորի Նարեկացի երիտասարդաց միություն
- Վանաձորի Պատանեկան միություն
- Սպիտակի Սբ. Հարություն երիտասարդաց միություն
- Ալավերդու Նարեկացի երիտասարդաց միություն
- Ստեփանավանի Սբ. Սարգիս երիտասարդաց միություն
- Տաշիրի Սբ. Սարգիս երիտասարդաց միություն
- Ախթալայի Սբ Աստվածածին երիտասարդաց միություն
- Օձունի Սբ Աստվածածին երիտասարդաց միություն
- Հաղպատի Հաղպատավանք երիտասարդաց միություն
- Շահումյանի Սբ Խաչ մանկապատանեկան միություն
- Վարդաբլուրի և տարածաշրջանի Հնեվանք երիտասարդաց միություն
- Դսեղի Լուսավորիչ երիտասարդաց միություն
Յուրաքանչյուր միություն ունի իր Հոգևոր Պատասխանատուն (տարածաշրջանի քահանան)։ Միությունները կարող են ունենալ նաև Ատենապետ, Փոխատենապետ, Ատենադպիր կամ սրանց փոխարեն միության անդամների կողմից ընտրված 4-6 հոգանոց ղեկավար խորհուրդ։
Իրականացված ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ձեռք Մեկնիր» բարեգործական ծրագիր[1][խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/db/Shnorhakalagir%2C_%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80.jpg/220px-Shnorhakalagir%2C_%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80.jpg)
2011 թվականի դեկտեմբերին ՀԱԵԳԹԵԿ Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միությունը նախաձեռնեց «Ձեռք Մեկնիր» բարեգործական ծրագիրը, որի նպատակն էր նյութական օգնություն ցուցաբերել Վանաձորի սոցիալապես անապահով ընտանիքներին։
2012 թվականից ծրագիրը դարձել է շուրջտարյա, իսկ 2013 թվականից համաթեմական (մարզային)։
Ծրագրի շրջանակներում 2011-2015 թվականներին Լոռու մարզի տարածքում սնունդով, հագուստով, հիգիենայի պարագաներով, գրենական պիտույքներով և գումարով օգնություն է ցուցաբերվել շուրջ 400 ընտանիքի։
2014 թվականին Լոռու մարզպետարանի կողմից «Ձեռք Մեկնիր» բարեգործական ծրագրին շնորհվեց «Տարվա նախատոնական ամենանշանակալի բարեգործական ծրագիր» մրցանակը[2]։
«Զգուշացե՛ք» լուռ ակցիա[3][4][խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի նոյեմբեր ամսից Վանաձոր քաղաքում իրականացվում է «Զգուշացե՛ք» լուռ ակցիան, որն ուղղված է մարդկանց իրազեվածության բարձրացմանը հակահայկական և հակաեկեղեցական տարբեր հոսանքների վերաբերյալ։ Առաջին նախաձեռնությունը ուղղված էր Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության քարոզչության մասին վանաձորցիներին իրազեկելուն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=25920(չաշխատող հղում)
- ↑ http://henaran.am/news_view.php?post_id=53288(չաշխատող հղում)
- ↑ [1](չաշխատող հղում)
- ↑ http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=22959:--l-r--&catid=41:lurer&Itemid=57