Գնիշիկ, Գինեշիկաձոր, Գինեշիկա գետ, Գինիշիկաձոր, Գինիշիկաչայ, Գնիշին, Գնիշիկչայ, Գնշիկ, Գնշին, Դարաչայ, Թմաձոր, Կնիշիկչայ, գետ ՀայաստանիՎայոց ձորի մարզում, Արփայի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Վայքի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 2460 մ բարձրությունից։ Երկարությունը 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 64,37 կմ²։ Գետահովիտը V-աձև է, խորությունը՝ 50—80 մ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (74 %) է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0,2 մ³/վ է։ Ամաղուի ձորով անցնելիս կռչվում է նաե Ամաղու գետ[1][2]։ Գետի ստորին հոսանքը երբեմն անվանվում էին Ամաղու[3]
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 33 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։