Գլեդիս Օլեբիլ Մասիրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեդիս Օլեբիլ Մասիրե
Դրոշ
Դրոշ
Բոտսվանայի Առաջին տիկին
1980-1998
Նախորդող Ռութ Ուիլյամս Կհամա
Հաջորդող Բարբարա Մոգաե
 
Մասնագիտություն՝ ուսուցչուհի և քաղաքական գործիչ
Դավանանք քրիստոնեա
Ծննդյան օր հուլիսի 30, 1932(1932-07-30)
Ծննդավայր Մահիկենգ
Վախճանի օր մայիսի 17, 2013(2013-05-17) (80 տարեկան)
Վախճանի վայր Փարքթաուն, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Գաուտենգ, ՀԱՀ
Ամուսին Կվետ Կետումիլե Մասիրե
Զավակներ Mmasekgoa Masire-Mwamba?
 
Պարգևներ

Գլեդիս Մոլեֆի Օլեբիլ Մասիրե (անգլ.՝ Gladys Molefi Olebile Masire, հուլիսի 30, 1932(1932-07-30), Մահիկենգ - մայիսի 17, 2013(2013-05-17), Փարքթաուն, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Գաուտենգ, ՀԱՀ), բոտսվանացի ուսուցիչ, քաղաքական գործիչ։ Եղել է Բոտսվանայի ամենաերկար կառավարող Առաջին տիկինը (1980-1998)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեբիլ Մասիրեն ծնվել է 1932 թվականին Մաֆիկենգի Մոդիմոլա գյուղում՝ Ֆենկվան Մոգվերայի և Մաբու Մոգվերայի ընտանիքում։ Մորական կողմից սերում է Տավանա-ա-Թշիդի Մինա Տոլո թագավորական ընտանիքից։ Տիգերկլուֆն ավարտից հետո նա գնացել է մոր հետքերով և դարձել ուսուցիչ, երկար տարիներ դասավանդել Մաֆիկենգում, իսկ ավելի ուշ՝ Կանեում[1]։

1980-ական թվականներին Բոտսվանայում ԱՄՆ դեսպան Հորաս Դաուսոնի կնոջ՝ Լուլա Հորասի աջակցությամբ Օլեբիլ Մասիրեն Բոտսվանայում կազմակերպել է առաջին բարեգործությունը[2]։ Բարեգործությունն անվանվել է «Երեխան երեխային Բոտսվանայի հիմնադրամ», և Օլեբիլ Մասիրեն մինչև 1996 թվականին եղել է հիմնադրամի պատվավոր նախագահ[3]։

1990 թվականին Օլեբիլ Մասիրեն եղել է Մանդելայի ազգային ընդունելության կոմիտեի անդամ, որն օգնել է նախապատրաստվելու Նելսոն Մանդելայի 1990 թվականի հունիսին դեպի Գաբորոնե այցին Ռոբենայլենդից ազատագրվելուց հետո[4]։

Մահացել է 2013 թվականի մայիսի 17-ին Հարավաֆրիկյան Փարքթաուն արվարձանի Միլփարկ հիվանդանոցում։ Թաղված է Կանեում 2013 թվականի մայիսի 25-ին[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ամուսնացել է Բոտսվանայի նախկին նախագահ Կվետ Կետումիլե Մասիրեի հետ և ունեցել են վեց երեխա[5]։

Նախորդող
Ռութ Ուիլյամս Կհամա
Բոտսվանայի առաջին տիկին
Գլեդիս Օլեբիլ Մասիր

1980 - 1998
Հաջորդող
Բարբարա Մոգաե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Fare thee well...Mother of the Nation». gov.bw. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «National Headliners». Jet. 1990 թ․ օգոստոսի 6. էջ 12. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Pridmore, Pat (1996). Children as health educators : the child-to-child approach (PDF) (Ph.D.). University of London.
  4. Makgala, Christian John (2006). «The BNF and BDP's 'Fight' for the Attention of the ANC, 1912-2004: A Historical Perspective». Botswana Notes and Records. 38: 115–133. JSTOR 41235991.
  5. Morton, Fred; Ramsay, Jeff; Themba Mgadla, Part (2008). Historical Dictionary of Botswana (4th ed.). էջ 208. ISBN 9780810854673. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.