Գիտա Գոպինաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտա Գոպինաթ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1971(1971-12-08) (52 տարեկան)
ԾննդավայրԿալկաթա, Հնդկաստան[1]
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
ԿրթությունDelhi School of Economics? (1994), Վաշինգտոնի համալսարան (1996), Փրինսթոնի համալսարան և Լեդի Շրի Ռամ կանաց քոլեջ (1992)
Գիտական աստիճանՏնտեսական գիտությունների թեկնածու (2001)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, ԱՄՀ և Չիկագոյի համալսարան
ԱմուսինIqbal Singh Dhaliwal?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր տնտեսագետ և deputy managing director?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[3]
 Gita Gopinath Վիքիպահեստում

Գիտա Գոպինաթ (անգլ.՝ Gita Gopinath, դեկտեմբերի 8, 1971(1971-12-08), Կալկաթա, Հնդկաստան[1]), ծագումով հնդիկ ամերիկացի տնտեսագետ, միջազգային ֆինանսների և մակրոտնտեսության մասնագետ։ Փիլիսոփայության դոկտոր, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (2018) և Էկոնոմետրիկ ընկերության (2018[4]) անդամ։ Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ (2019 թվականի հունվարից), առաջին կինն այդ պաշտոնում[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտա Գոպինաթն ավարտել է Լեդի Շրի Ռամի անվան իգական քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճան, մագիստրոսի աստիճան է ստացել Դելիի տնտեսագիտական համալսարանում և Վաշինգտոնի համալսարանում, ինչպես նաև տնտեսագիտության դոկտորի կոչում՝ Փրինսթոնի համալսարանում (գիտական ղեկավարներ՝ Քենեթ Ռոգոֆ, Բեն Բեռնանկե և Պիեռ-Օլիվիե Գուրինշա)։ Ներկայում Գիտա Գոպինաթը Հարվարդի միջազգային հետազոտությունների և տնտեսագիտության անվանական պրոֆեսոր է (անգլ.՝ John Zwaanstra Professor), նախկինում՝ Չիկագոյի համալսարանի Բութի անվան բիզնես դպրոցի տնտեսագիտության ասիստենտ-պրոֆեսոր (2001-2005 թվականներ)։ Նա տնտեսագիտություն է դասավանդում Հարվարդում 2005 թվականից։

Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյի միջազգային ֆինանսների և մակրոտնտեսության ծրագրի համատնօրեն։ American Economic Review-ի համախմբագիր (2017 թվականից)։

Ամուսնացած է, ունի որդի։

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականի Համաշխարհային տնտեսական ֆորումում ընտրվել է երիտասարդ համաշխարհային առաջնորդ
  • Financial Times-ի վարկածով եղել է 25 Indians to Watch-ի շարքում (2012)
  • 2014 թվականին ԱՄՀ-ի կողմից ընդգրկվել է մինչև 45 տարեկան լավագույն 25 տնտեսագետների թվում
  • Արժանացել է Վաշինգտոնի համալսարանի վաստակավոր շրջանավարտների մրցանակի (2017)
  • Ընդգրկվել է FP Top 100 Global Thinkers-ի շարքում (2019)[7]
  • Արտասահմանցի հնդիկների համար սահմանված Pravasi Bharatiya Samman մրցանակի դափնեկիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.jagrantv.com/en-show/gita-gopinath-biography-age-early-life-career-married-life-her-achievements-and-awards-net-worth-imf-chief-economist-rc1025713
  2. https://www.imf.org/en/About/senior-officials/Bios/gita-gopinath
  3. 3,0 3,1 https://www.econometricsociety.org/society/news/econometric-society-pleased-announce-election-22-new-fellows.html
  4. «"Congratulations to Professor Gita Gopinath on Her Election to the American Academy of Arts & Sciences!" (19.04.2018)». economics.harvard.edu. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  5. «"Gita Gopinath Appointed as Chief Economist at the International Monetary Fund" (01.10.2018)». economics.harvard.edu. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  6. «"Главным экономистом МВФ назначена профессор Гарварда Гита Гопинат" (01.10.2018)». tass.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «"2019 Global thinkers"». foreignpolicy.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտա Գոպինաթ» հոդվածին։