Գերդրում
Գերդրում նորվ.՝ Gjerdrum | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Ակերսհուս | ||||
Վարչկենտրոն | Ասք | ||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2007) | 5464 | ||||
Տարածք | 83.19 | ||||
Հիմնադրված է | 1838 և 1994[1] թ. | ||||
Սահմանակցում է | Նանենսթադ, Ուլենսաքեր, Սյորում, Շեդսմու, Նիթեդալ և Լիլեստրոմ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 0234 | ||||
gjerdrum.kommune.no | |||||
Գերդրում (նորվ.՝ Gjerdrum), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ասք քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 83.19 կմ² տարածք[2]։
Գերդրում կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Սահմանակից է Նանենսթադ, Նիթեդալ, Ուլենսաքեր, Սյորում կոմունաներին։ Կոմունայի անվան սկզբնամասը՝ Gerð, առաջացել է գետի անունից, իսկ vin նշանակում է մարգագետին։ Այստեղ է գտնվում 1118 թվականին կառուցված եկեղեցին, որը հանդիսանում է վարչական միավորի տեսարժան վայրերից։
Գերդրումի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերդրում կոմունայի զինանշանը հաստատվել է 1993 թվականին և իրենից ներկայացնում է կանաչ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է մոխրագույն գույնի ցանկապատ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Գերդրում կոմունայում բնակվում է 5464 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում կրկնակի աճ է գրանցել[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2007-10-01 Wayback Machine (նորվեգերեն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ 2,0 2,1 2,2 Befolkningsstatistikk. Befolkningsendringer i Ullensaker. 1951. (նորվեգերեն)