Գեորգի Գեորգիյանց
Գեորգի Գեորգիյանց | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1912 |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն կամ Մախաչկալա, Տեմիր-Խան-Շուրայի օկրուգ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 21, 2009 (96 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Բաքվի պարարվեստի ուսումնարան (1938) |
Մասնագիտություն | բալետի պարող, բալետմայստեր և ուսուցիչ |
Աշխատավայր | Սարատովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, Տաշքենդի Ա. Նավոյի անվան ակադեմիական մեծ թատրոն, Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Ամուսին | Պավլինե Բուռնազյան |
Պարգևներ և մրցանակներ |
Գեորգի Գերասիմի Գեորգիյանց (հունիսի 24, 1912, Աստրախան, Ռուսական կայսրություն և Մախաչկալա, Տեմիր-Խան-Շուրայի օկրուգ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 21, 2009, Երևան, Հայաստան), բալետի արտիստ, պարուսույց։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1946)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեորգի Գեորգիյանցը ծնվել է Մախաչկալայում։ 1938 թվականին ավարտել է Բաքվի պարարվեստի ուսումնարանը` Վ. Երմոլևի և Գ. Յազվինսկու դասարանները։ 1932 թվականին հանդես է եկել Սարատովի օպերայի և բալետի, 1933-1935 թվականներին` Տաշքենդի, 1935-1938 թվականներին` Ախունդովի անվան, 1938-1962 թվականներին` Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոններում։ 1960-1962 թվականներին աշխատել է նաև որպես մանկավարժ-կրկնուսույց։ 1973 թվականից եղել է երևանյան սառցե բալետի գլխավոր բալետմայստերը։ Մահացել է Երևանում[1][2]։
Հանդես է եկել հետևյալ ներկայացումներում`
- Աբդուռահմանի «Ռայմոնդա» - Ժան դե Բրիեն
- Բախմետևի «Կովկասի գերին»
- «Բժիշկ Այբոլիտ» - Վանեչկա
- «Պղնձե հեծյալը» - Եվգենի
- Արամ Խաչատրյանի «Երջանկություն»- Արմեն
- Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» - Սասունցի Դավիթ
- Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» - Բակուր իշխան
- Արամյանի «Սոնա»- Խմբապետ Սաքո
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1946
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Балет: энциклопедия. / Гл. ред. Ю. Н. Григорович.- М.: Советская энциклопедия, 1981.- 623 стр. с илл.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Գեորգի Գեորգիյանց». avproduction.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ГЕОРГИЯНЦ в энциклопедии балета». www.ballet-enc.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.