Jump to content

Գենադի Հայրապետի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գենադի Աղաջանյան (այլ կիրառումներ)
Գենադի Հայրապետի Աղաջանյան
14 ապրիլի, 1954 - 8 մարտի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Բիյսկի, Ալթայի երկրամաս
Մահվան վայրԼՂՀ Աղդամի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Գենադի Աղաջանյան (ապրիլի 14, 1954(1954-04-14) - մարտի 8, 1992(1992-03-08), Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Աղաջանյանը ծնվել է 1954 թ. ապրիլի 14-ին, Ալթայի երկրամասի Բիյսկի խորհտնտեսությունում, ղլիժբաղցու ընտանիքում։ 1956 թ. տեղափոխվել է հայրենի Ղլիժբաղ։ Ավարտել է Ասկերանի միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Չեխոսլովակիայում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ասկերանի գարեջրի գործարանում, ապա՝ մարզային հոգենյարդային դիսպանսերում, որպես սանիտար։ Ազգային-ազատագրական պայքարի տարիներին հերթապահել է Փառուխ-Խրամորթ-Ասկերան-Նախիջևանիկ-Փրջամալ-Արանզամին-Սառնաղբյուր գծի երկայնքով, մասնակցել է Խոջալուի, Լաչին-Ղույի պաշտպանությանը։ Զոհվել է 1992 թ. մարտի 8-ին Աղդամի շրջանից զինված հրոսակախմբերի հերթական հարձակումը ետ մղելիս։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]