Գեյջ Գոլայթլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեյջ Գոլայթլի
Ծնվել էսեպտեմբերի 5, 1993(1993-09-05)[1] (30 տարեկան)
ԾննդավայրԳրաս Բելի, Կալիֆոռնիա ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2002-այժմ

Գեյջ Գոլայթլի անգլ.՝ Gage Golightly, սեպտեմբերի 5, 1993(1993-09-05)[1], Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է իր Հեյլի Սթիլ դերով, որը խաղացել է Nickelodeon մանկական հեռուստաալիքի կողմից թողարկված «Հրեշների որսորդները» հեռուստասերիալում (2009-2011) և MTV հեռուստաալիքի թողարկած «Պատանի գայլը» ֆիլմում Էրիկա Ռեյս դերով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա նաև հայտնվել է «Սփիքիզի», «Սադբերի», «Քերոլ Քրիսմըս», «Երկար կրակոցը» ֆիլմերում և «Disney Channel» հեռուստաալիքի կողմից հեռարձակված «Զաքի և Քոդիի կյանքը» սիթքոմում և կատարել Վանեսայի դերը։ Նա մարմնավորել է Հեյլի դերը «Nickelodeon» հեռուստաալիքի «Հրեշների որսորդները» սերիալում, սերիալը մի խումբ դեռահասների մասին է, ովքեր պայքարում են հրեշների դեմ։ 2012 թվականին Գոլայթլին սկսել է նկարահանվել «MTV» հեռուստաալիքի թողարկած «Պատանի գայլը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում, մարմնավորելով Էրիկա Ռեյսի կերպարը, ֆիլմում դա առաջին կին մարդագայլի կերպարն էր։ Գոլայթը շարունակել է խաղալ Էրիկա Ռեյսի կերպարը հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում 2013 թվականին, բայց նա դուրս է գալիս սերիալի երկրորդ եթերաշրջանից և նկարահանվում է «The CW» հեռուստաալիքի հեռարձակած «Ընկերության քաղաք» հեռուստասերիալում։ 2013 թվականի մայիսին Գոլայթլին հայտարարել է, որ չի խաղա «Պատանի գայլը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում[2]։ 2011-2012 թվականներին Գոլայթլին աշխատել է Մարկուս Նիսպելի «Բեքմասք» սարսափ ֆիլմում, որը հետագայում անվանվել է «Էքսետեր»։ Գոլեյթլին աշխատել է «Անհետացածը» նախագծում՝ որը հետագայում անվանվել է «Կորածը», «Lifetime» հեռուստաալիքի համար, մարմնավորելով Մետիին։ 2014 թվականի հունիսի Գոլայթլին նկարահանվել է «Կարմիր կաղնիներ» կատակերգական հեռուստասերիալի առաջին սերիայում, մարմնավորելով Քերենին։ 2015 թվականի մայիսի վերջին նկարահանվում է հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը։

2014 թվականի վերջին, Գոլայթլին մարմնավորել է Քերենին «Հուզմունքի խցիկ» ֆիլմում, որը 2002 թվականին նկարահանված սարսափ ֆիլմի նմանակումն էր։ Ֆիլմը թողարկվել է 2016 թվականի փետրվարի 12-ին «IFC Midnight» ընկերության ներքո։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլայթլին ամենափոքրն է ընտանիքի չորս երեխաներից (1 քույր և 2 եղբայր)[3]։ Նա սովորել է Լորել Հոլի միջնակարգ դպրոցում և «Flintridge Sacred Heart» ակադեմիայում[4]։ Գոլայթլին ծնվել է ապրաքսիա հիվանդությամբ, որը խանգարում էր նրան փոքր հասակում լավ խոսելուն։ Երիտասարդ դերասանուհին կարողացավ հաղթահարել այդ հիվանդությանը և դարձավ հեռուստասերիալների և ֆիլմերի դերասանուհի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր Նշումներ
2002 Գաղտնի գրաջրատուն Speakeasy Եվա
2003 Բաճկոն The Vest Քերեն Կարճամետրաժ ֆիլմ
2013 Կորածը Gone Missing Մետի
2015 Էքսետեր Exeter Էմբեր
2016 Հուզմունքի խցիկ Cabin Fever Քերեն

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր Նշումներ
2003 Քերոլ Քրիսմըս A Christmas Carol 9 տարեկան Քերոլ Հեռուստաֆիլմ
2004 Սադբերի Sudbury Քայլի Օուենս
2004 Երկար կրակոցը The Long Shot Թեյլոր Գարեթ Հեռուստաֆիլմ
2004 6 օր մինչև կեսգիշեր 5ive Days to Midnight Ջեսի Նեումեյեր Մինիսերիալ
2005 Մի՛ հարցրեք Don't Ask Այվի Քոլինս Հեռուստաֆիլմ
2006 Զաքի և Քոդիի կյանքը The Suite Life of Zack & Cody Վանեսա 1 սերիա
2006 Եղբայրներ և քույրեր Brothers & Sisters Փեյջ Թրեյլոր
2007 Հրթլենդ Heartland Թեա Գրանթ Գլխավոր դեր
2009-2011 Հրեշների որսորդները The Troop Հեյլի Սթիլ գլխավոր դեր
2010 Թրու Ջեքսոն True Jackson, VP Վանեսա 1 սերիա
2011 Դեպի մեծ ժամանակներ Big Time Rush Էնի Դրվագ՝ «Լողափնյա հանգիստ․ մեծ ժամանակներ» ֆիլմից, 1-ին և 2-րդ մասեր
2011 Մեծանալ նորմալ Growing Up Normal Քերեն Ջեքսոն Հեռուստաֆիլմ
2011-2012 Զանգ Ringer Տեսա Բեներ
2012-2013 Պատանի գայլը Teen Wolf Էրիկա Ռեյս
2013 Ընկերության քաղաք Company Town Քրիստա Հեռուստաֆիլմ
2014-ից Կարմիր կաղնիներ Red Oaks Քերեն գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. "Գեյջ Գոլայթլին (Էրիկա Ռեյս) չի վերադառնա «Պատանի գայլը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջան ".
  3. «Գեյջ Գոլայթլին «Ամբոխը» հեռուստասերիալում». Teen. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  4. «Gage Golightly Bio». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.