Jump to content

Գարեգին Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Հարությունյան
Ծնվել էՍեպտեմբերի 10, 1922
ԾննդավայրԳորիս
Մահացել էՍեպտեմբերի 8, 2013
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան

Գարեգին Մովսեսի Հարությունյան (սեպտեմբերի 10, 1922(1922-09-10), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - սեպտեմբերի 8, 2013(2013-09-08)), արդի հայ պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 10-ին ՀԽՍՀ Գորիս քաղաքում։

1925 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է հանրապետական երիտասարդական մամուլում, ՀԼԿԵՄ կենտկոմում։

1943-1945 թվականներին եղել է Կոմսոմոլսկայա պրավդա թերթի սեփական թղթակիցը Հայաստանում։

1950 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։

1950-1954 թվականներին սովորել է ԵՊՀ-ի Ընդհանուր պատմության և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Նոր և նորագույն պատմության ամբիոնի ասպիրանտուրայում։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ 19-րդ դարի 90-ական թվականներին Հայկական հարցում Անգլիայի վարած քաղաքականության վերաբերյալ։

1954-1957 թվականներին ընդհանուր և նորագույն պատմություն է դասավանդել ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցում։

1957 թվականին սեպտեմբերից մինչև կենսաթոշակի անցնելը (2006 թ.) աշխատել է ԵՊՀ ընդհանուր պատմության ամբիոնում՝ վարելով նոր պատմության հիմնական և մի շարք մասնագիտական դասընթացներ։

1962-1973 թվականներին եղել է ԵՊՀ-ի արտասահմանյան ուսանողների նախապատրաստական ֆակուլտետի դեկան։

Գիտական աշխատանքները ընթացել են մի շարք հիմնահարցերի ուղղությամբ։ Հիմնական թեմաներից մեկը եղել է Հայկական հարցը 19-րդ դարի 90-ական թվականներին և Անգլիական դիվանագիտության քաղաքականությունն այդ հարցում։ Հեղինակ է մենագրության և շուրջ 15 գիտական հոդվածների՝ նվիրված Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարին, միջազգային դրությանը և այլ հարցերի։

Մասնակցել է մի շարք գիտաժողովների։ Արժանացել է միութենական և հանրապետական կառավարական պարգևների։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գարեգին Հարությունյան, Նապոլեոն Բոնապարտ /մտորումների կյանքի մասին/, Պատմություն և կրթություն, Խմբ.՝ Ալբերտ Ստեփանյան, 1-2 (2005), Երևան, "Զանգակ-97", էջ 125-137։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի պատմության 90-ամյա ֆակուլտետը, Երևան, Բավիղ, 2009, 496 էջ /226-րդ էջում/։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]