Գանձայում է ծնվել հայ բանաստեղծՎահան Տերյանը, գյուղագիրՋավախեցին։ Տերյանի հայրական տանը ներկայումս գործում է թանգարան։ 1966 թվականից, յուրաքանչյուր տարի բնակավայրում մեծ հանդիսավորությամբ անց են կացվում Տերյանական օրերը, որին մասնակցում են քաղաքական և մշակութային գործիչների պատվիրակություններ Հայաստանից և Վրաստանից[3]։
Գանձայում և շրջակայքում պահպանվել են Սուրբ Հովհաննես մատուռը, Քյոռօղլու բերդը, Սուրբ Սարգիս կաթնաքարը, Սուրբ Կարապետեկեղեցին (1859 թ.), Քանդած ժամը, XIX դարիկամուրջ և երկու այլ եկեղեցիներ, որոնցից մեկը հայկական է, իսկ մյուսը ասորական (XIII-XIV դարեր)։ Կառուցվել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան։
Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է գյուղի բնակչության ջանքերով և մինչև հիմա համարվում է շրջանում նմանը չունեցող եկեղեցի,թե իր չափերով, թե ճարտարապետական կառուցվածքով։
Գյուղի բնակիչները գաղթել են 1830 թվականին՝ Էրզրումի վիլայեթից, Կարսից, Արդահանից և Սալմաստից։
Բնակչության հիմնական մասը սերում է Էրզրումի գավառի Կարճնկոց (Կռճնկոտ) գյուղից, որը ներկայումս գտնվում է Թուրքիայում և կոչվում է Եսիլովա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 685)։