Գահերի խաղը (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գահերի խաղը
ռուս.՝ Шахматные лекции
ՀեղինակՏիգրան Պետրոսյան
Տեսակգրական ստեղծագործություն
Թեմաշախմատ
Բնօրինակ լեզուռուսերեն
Հրատարակման վայրՄոսկվա
ՀրատարակիչFizkultura i sport?
Հրատարակման տարեթիվ1989

Գահերի խաղը, աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի գիրքը, որը լույս է տեսել նրա մահից հետո։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Պետրոսյանն այս գրքի վրա սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի հաջողվել ավարտել այն։ Աշխարհի չեմպիոնի մահից հետո նրա այրին՝ Ռոնա Պետրոսյանը, գիրքը բերել է ամփոփ տեսքի։ Կնոջը հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը։ Գրքում տեղ են գտնվել Պետրոսյանի շախմատային ռազմավարական նրբություններ, ռեպորտաժներ, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ։ Գրքում խոսվում է նաև Տիգրան Պետրոսյանի պաշտպանողական խաղաոճի և «Երկաթե Տիգրան» մականվան մասին։

Գիրքը լույս է տեսել 1989 թվականին[1], գրքի նախաբանի հեղինակը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն է[2]։

Շատ կարճ ժամանակ է անցել նրա անժամանակ վախճանից։ Կյանքից հեռացավ մի շախմատիստ, որն աշխարհին դեռ շատ ու շատ բան կարող էր տալ՝ մատուցելով առաջին հայացքից տարրական ճշմարտություններ, բայց որոնք, ըստ էության, շախմատային ստեղծագործության հիմքն են։
- Գարի Կասպարով, Մոսկվա, 1989 թվական, հատված գրքի նախաբանից[3]

2019 թվականին «Newmag» հրատարակչությունը Արմեն Ամիրխանյանի թարգմանությամբ գիրքը հրատարակել է հայերեն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]