Գագիկ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Ռազմիկի Պետրոսյան
ԱՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր
ԱՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ «Ազատ hայրենիք»
Կրթություն՝ Արցախի պետական համալսարան
Մասնագիտություն՝ պատմաբան
Ազգություն հայ
Ծննդյան օր մարտի 10-ին, 1973 (47 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Արցախ
Քաղաքացիություն  Արցախ
Զավակներ 2
 
Կայք՝ nankr.am
 
Պարգևներ

«Մարտական ծառայություն», «Մխիթար Գոշ» մեդալներ

Գագիկ Ռազմիկի Պետրոսյան (ծնվել է մարտի 10-ին, 1973 թվականին, Ստեփանակերտ, Արցախ), ԱՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր[1], համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով, քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականին Ստեփանակերտ քաղաքում։

Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաբաղյան շարժման, Արցախյան պատերազմի մասնակից է ԼՂՀ անկախությունը Հայաստանը պիտի ճանաչեր 1994 թվականին.[2]։

  • 1992-1999 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում՝ կենտրոնական պաշտպանական շրջանում՝ որպես շտաբի պետի օգնական, ուսումնական գնդի ֆիզիկական պատրաստության պետ, ՊԲ մարզական ակումբի պետ, ջոկի հրամանատար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորացրվելուց հետո հիմնադրել է «Ռազմիկ+» ՓԲԸ-ն։

Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010 թվականի հունիսի 10-ի նիստում ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

  • 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ[6] Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։

«Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ,կուսակցության նախագահության անդամ,Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ։

Հեղինակ է միջազգային անվտանգության խնդիրների հետ կապված բազմաթիվ[փա՞ստ] հոդվածների և հրապարակումների[7]։

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» (ԼՂՀ նախագահի թիվ 66 հրամանագիր, 01.09.2006 թվակաՆ) և «Մխիթար Գոշ» (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018 թվական) մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԼՂՀ պատգամավոր
  2. Գագիկ Պետրոսյան Կարծում եմ` Արցախում սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյան Արխիվացված 2022-02-11 Wayback Machine
  3. 4-րդ գումարման Արխիվացված 2023-08-22 Wayback Machine Ազգային ժողովի պատգամավորԳերմանացի մեր գործընկերների հետ փորձում ենք քաղաքական օրակարգ ձևավորել. Գագիկ Պետրոսյան«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մեր գործընկերներին աջակցություն ենք հայտնում
  4. Գագիկ Պետրոսյան
  5. «Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կրկին հանդես է եկել դիտորդական առաքելությամբԳագիկ Պետրոսյանը և Վահրամ Պողոսյանն ամփոփել են Գերմանիա կատարած այցի արդյունքները
  6. «վեցերորդ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  7. Նուլանդն ավելի լավ է խորհուրդ տա Ադրբեջանին՝ դիմել ԼՂՀ իշխանություններին. Գագիկ Պետրոսյան