Բևեռլի Ալիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բևեռլի Ալիթ
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 4, 1968(1968-10-04) (55 տարեկան)
ԾննդավայրՆոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Սպանություն

Բևեռլի Գեյլ Ալիթ (անգլ.՝ Beverly Gail Allitt , հոկտեմբերի 4, 1968(1968-10-04), Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի սերիական մարդասպան։ 59 օրվա ընթացքում նա սպանել է չորս երեխաների և մահափորձ է կատարել ևս ինը երեխաների վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևեռլի Ալիթը ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 4-ին Գրանտեմում, Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիր կոմսությունում։ Չարլզի և Քրիստինա Ալիթովի ընտանիքում։ Բացի նրանից, ընտանիքում ևս երեք երեխա է եղել։ Հայրը խանութում վաճառող է աշխատել, իսկ մայրը դպրոցում հավաքարար էր։ Բևեռլի Ալիթը սովորել է «Charles Read Secondary Modern School»-ում։ 16 տարեկանում նա փորձել է ընդունվել հեղինակավոր «Kesteven and Grantham Girls' School», սակայն ձախողել է ընդունելության քննությունները, քանի որ տանը դայակ է աշխատել և ստիպված է եղել ընդունվել «Grantham College», բուժքրոջ մասնագիտություն[1][2]։

Սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին, Բևեռլի Ալիթը ավարտել է իր ուսուցումը և սկսել է աշխատել որպես մանկական բուժքույր «Grantham and Kesteven Hospital»-ում։ Առաջին սպանությունը Ալիթն իրականացրել է 1991 թվականի փետրվարի 21-ին՝ թունավորելով մեկուկես ամսական Լիամ Թեյլորին, ինսուլինի մեծ չափաբաժնով։ Ալիթի հաջորդ զոհը 11-ամյա Թիմոտի Հարդվիկն է, որը տառապում է ուղեղային կաթվածով, ում նա թունավորել էր 1991 թվականի մարտի 5-ին։ Նույն ամսին Ալիթը մահափորձ էր կատարել ևս 9 երեխաների սպանության համար, սակայն նրանք բոլորը ողջ են մնացել։ 1991 թվականի ապրիլի 1-ին Ալիթը ինսուլինի մեծ չափաբաժին է ներարկել երկամսյա Բեկի Ֆիլիպսին, որը մահացել է երկու օր անց։ Ալիթի վերջին զոհը դարձավ 1,5-ամյա Քլեր Պեկը, որին նա թունավորել էր 1991 թվականի ապրիլի 22-ին։

Կալանք և դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննության ընթացքում ոստիկանությունը պարզել է, որ պատահարների բոլոր օրերին նրանց հետ եղել է միայն մեկ բուժքույր՝ Բևեռլի Ալիթը, որը նույնպես օգտվել է ուժեղ ներգործող դեղամիջոցներից։ 1991 թվականի ապրիլի վերջին Ալիթին ձերբակալեցին բոլոր սպանությունները կատարելու կասկածանքով։ Շուտով նրան մեղադրանք է առաջադրվել 4 սպանության, սպանության 11 մահափորձի և առողջությանը ծանր վնաս հասցնելու 11 դեպքի համար։ Բևեռլի Ալիթը հրաժարվել է ընդունել իր մեղքը ներկայացված մեղադրանքների բոլոր կետերով։

1993 թվականի մայիսի 28-ին ատենակալների դատարանը Բևեռլի Ալիթին մեղավոր ճանաչեց ներկայացված մեղադրանքների բոլոր կետերով և դատապարտեց 13 ցմահ ազատազրկման՝ 40 տարուց ոչ շուտ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ։ Վերջին խոսքում Ալիթը հրաժարվել է ընդունել իր մեղքը[3]։ 2007 թվականի դեկտեմբերի 6-ին Լոնդոնի դատարանը բավարարել է Ալիթի բողոքարկումը և պայմանական վաղաժամկետ ազատումը կրճատել է 40-ից մինչև 30 տարի[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]